Artsakhpress

Մշակույթ

Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացել է հանդիպում գյուղաբնակ գրողների հետ

ԱՀ գրողների միության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացի համալսարանում այսօր կայացել է հանդիպում գյուղաբնակ գրողների հետ:

Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացել է հանդիպում գյուղաբնակ գրողների հետ

Գրիգոր  Նարեկացի  համալսարանում  կայացել  է  հանդիպում գյուղաբնակ     գրողների  հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  միջոցառմանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել    ԱՀ   գրողների  միության   նախագահ   Վարդան  Հակոբյանը:
Նա  ասել է, որ   իրենց  հերթական  հանդիպումն է, որ   պարբերաբար   կազմակերպվում  է: Այս  անգամ  իրենք  հրավիրել  են   Հադրութի   շրջանի   Հարթաշեն   գյուղից Միքայել  Խաչյանին, Մարտունու  շրջանի  Բերդաշեն  համայնքից  Զոյա   Հովհաննիսյանին, Հերհերից  երիտասարդ  գրող  Հայասեր  Հովսեփյանին  և  Քաշաթաղից   Զոհրաբ   Ըռքոյանին:
Ըստ  Վ.  Հակոբյանի՝ իր  ձևաչափով հանդիպումը  յուրատեսակ է :   
Խոսելով  Զոյա  Հովհաննիսյանի  մասին,  Վ.  Հակոբյանն       ասել է, որ   նա   Արցախի  գրական  ընտանիքի  այն   բանաստեղծուհիներից  է, ով  իր    ակտիվ  հասարակական  կյանքով  աչքի  է  ընկնում ամենուր: Բանաստեղծուհու   ստեղծագործություններն  իրենց  պարզությամբ   ու  անմիջականությամբ  ընթերցողի  ուշադրության  են   արժանանում:
Միքայել  Խաչյանին   ԱՀ  գրողների  մոիւթյան  նախագահը  ծանոթ  է  դեռևս  ուսանողական  տարիներից: Մ.  Խաչյանը   մեծ  գործունեություն  ունի  նաև  իր  հայրենի  գյուղի   կրթական   ոլորտում:Նա մասնակցել  է Արցախյան  պատերազմին, որտեղ  էլ  վիրավորվել է:Մ. Խաչյանը մինչ  այսօր  էլ շարունակում  է  ստեղծագործել   թե´  արձակ  և  թե´  չափածո  ոճում:
Ըստ  Վ.  Հակոբյանի՝ բանաստեղծ   Հայասեր  Հովսեփյանն  այժմ  աշխատում  է  Մարտունու  շրջանի  Հերհեր  գյուղում, որպես  մանկավարժ:  Ունի  բանաստեղծությունների  մի  շարք  ժողովածուներ:  Վերջերս նա տպագրության  է  հանձնել  ևս  մեկ   գիրք: Հ.  Հովսեփյանն  ունի  բարձր  ինտելեկտ, քայլում  է ժամանակի  հետ և   ստեղծում     հետաքրքիր   ու  բազմերանգ  պոեզիա:
Ներկայացնելով  Քաշաթաղի  շրջանի   «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր,   հրապարակախոս  Զոհրաբ  Ըռքոյանին՝  Վ.  Հակոբյանը  մասնավորապես  ասել  է. «Զ.  Ըռքոյանի պատմական, գեղարվեստական ակնարկները  հրապարակվում  են   տարբեր   թերթերում: Ընթերցողը նրա գրածների շնորհիվ որոշակի պատկերացում է կազմում Արցախ աշխարհի և, մասնավորապես, Բերձորի, Քաշաթաղի բնակավայրերի ու այնտեղ ապրող մարդկանց մասին։ Հրապարակախոսը  ապրում  է իր  հայրենիքով,  սիրում  է  այն  որդիական  ջերմ  սիրով»:
Գրիգոր Նարեկացի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանն  էլ իր   խոսքում  ասել  է, որ  Միքայել   Խաչյանի  «Պատերազմը  և մենք»  փոքրածավալ   պատմվածքների  ժողովածուն  խորապես  ներկայացնում  են   պատերազմական  կյանքը՝  իր  ողբերգական  հետևանքներով:  Հեղինակի  յուրաքանչյուր   ստեղծագործության  մեջ  ներկայացվում  է    որևէ  խեղված ճակատագիր:
«Զոյա  Հովհաննիսյանն  իր   պոեզիայում   գրականություն է   բերել  որդեկորույս  մոր   կերպարը: Բանաստեղծուհու  բանատողերում  անսփոփ  մրմուռ   կա  և  առանց   հուզմունքի  հնարավոր   չէ  դրանք  կարդալ: Զ. Հովհաննիսյանի  ցավերգությունը  սակայն  չի  վերածվում  լալկանության, հոռետեսության, նա  ամուր  է  կանգնած  հայրենի  հողին: Նրան  կյանքի   հետ   կապողը     Արցախյան  պատերազմում  զոհված    որդուց  հետո  իր  սիրասուն   թոռնիկներն  են, իր  օրեցոր   ծաղկող  ու  բարգավաճող  հայրենիքը»,-ասել է  Ա.  Գրիգորյանը:
Իր   ելույթում   նա ընդգծել   է, որ   արցախցի  երիտասարդ  բանաստեղծ   Հայասեր  Հովսեփյանի  մոտ  արդիական  է   ռազմահայրենասիրական  թեմատիկան: Բանաստեղծն  իր  չափածո  և  արձակ  մտորումներում  արծարծում  է  ոչ  միայն պատերազմի  անմիջական  մասնակցի  ապրումները, այլև  արցախյան  պատերազմի  ժամանակ  իր  և  իր  սերնդակիցների  կորսված  մանկության  դառը  հուշերը: Իր  ստեղծագործություններում  պարադոքսալ   պատկերների   միջոցով  հեղինակն  անձնավորում  է    խաղաղությունը:
Միջոցառմանը  ելույթներով  հանդես  են  եկել  ԱՀ  գրողների  միության  անդամներ,  հրավիրված  ստեղծագործողներ և այլք: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Search