Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է ժամանակակից քանդակի ցուցահանդես

«ԱՐՏ PR» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում այսօր բացվել է ժամանակակից քանդակի ցուցահանդես. այն կտևի մինչև նոյեմբերի 26-ը:

Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է ժամանակակից քանդակի ցուցահանդես

Ստեփանակերտի  պատկերասրահում   բացվել  է  ժամանակակից  քանդակի   ցուցահանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսին  ներկայացված  են ՀՀ-ն երիտասարդ  արվետսագետների  26 աշխատանք: 
«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը բացման  խոսքով  հանդես  է  եկել  «ԱՐՏ PR»  ընկերության    հիմնադիր-տնօրեն  Գայանե  Դավթյանը:
Ըստ  նրա՝ ժամանակակից  արվեստը  Հայաստանում  և  Արցախում  օրեցօր  զարգանում  է, քանի  որ այն  պահանջված  է  աշխարհի   տարբեր  երկրներում:
«Ցուցահանդեսի  հիմնական  նպատակը  երիտասարդ   արվեստագետներին   Երևանից   դուրս  ներկայացնելն  է, որպեսզի  նրանք  կարողանան   իրենց  արվեստով  խոսել  տարբեր  մշակութային  միջավայրերում  և  անձամբ  հաղորդակցվեն  տեղի  արվեստասերների  հետ: Աբստրակտ  քանդակի  միջոցով  երիտասարդները  փորձել  են  բարձրաձայնել  ժամանակակից  մարդուն  հուզող  բազմաթիվ  հարցեր  և  թեմաներ, որոնց  հիմքում  ազատության  գաղափարն  է»,- ավելացրել  է Գ.  Դավթյանը՝  նշելով, որ  նոյեմբերի  26-ից   հետո  քանդակները    3  ամսով  ցուցադրության  կդրվեն  նաև   Շուշիի   կերպարվեստի  թանգարանում:
Գ.  Դավթյանը  ասել է  նաև,  որ  «ԱՐՏ PR»-ը արվեստի և մշակույթի ոլորտում PR ծառայություններ մատուցող ընկերություն է, որը ստեղծվել է 2014 թվականին Երևանում:  2015 թվականից մշակութային բազմաթիվ նախագծերով   ընկերությունը   հանդես է գալիս  նաև   Արցախում:
Ըստ   ընկերության  տնօրենի՝   2019  թվականին    իրենք  Արցախում  նախատեսել  են  մի  շարք   մշակութային   ծրագրեր, որոնք  կիրականացնեն  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության  նախարարության  հետ:
Միջոցառմանը  ներկա  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանի՝ իրենք «ԱՐՏ PR»  ընկերության   հետ   Արցախում  արդեն   3-րդ  նախագիծն  են իրականացնում:
Ցուցադրության  մեջ  դրված  քանդակներից  նախարարը  ավելի  է գնահատել քանդակագործ-արվեստագետ  Հայկ  Թոքմաջյանի  աշխատանքները:
«Աշխատանքներում  տեսանելի  է, որ  արվեստագետները  յուրովի  են  ներկայացրել   իրենց  ասելիքը: Յուրաքանչյուր  արվետ  ընկալող  մարդ  դրանք   տարբեր   իմաստով  կպատկերացնի:  Կարող  ենք  ասել, որ  քանդակագործության  արվեստը   դեռևս  զարգանալու տեղ  ունի»,-նշել  է  Լ.  Հովհաննիսյանը:
Միջոցառմանը՝  ներկաները   շրջել  են    պատկերասրահով  և  ծանոթացել  ցուցադրված  աշխատանքներին:
Նշենք, որ    ցուցահանդեսի  բացման  աջակիցներն  են  Ստեփանակերտի  «Վալեքս  գարդեն  հոթել»  հյուրանոցային  համալիրը  և  «Կատարո»  գինիների   գործարանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search