Նոյեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար ավտոմեքենաների համար։
Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը դեռևս արգելված է։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից: Ձյան տեսքով տեղումներն այս պահին դադարել են, և հավանականությունը մեծ է, որ օրվա ընթացքում բեռնատարների համար ևս թույլատրելի դառնա երթևեկելը։
Նշվում է նաև, որ ռուսական կողմում առկա է տրանսպորտային միջոցների հերթ։