Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում անց է կացվել բռնցքամարտի բաց առաջնություն

Նոյեմբերի 17-18-ը Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցում անց է կացվել բռնցքամարտի բաց առաջնություն:

Ստեփանակերտում անց է կացվել բռնցքամարտի բաց առաջնություն

Ստեփանակերտում  անց է  կացվել  բռնցքամարտի բաց առաջնություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է   Արցախի   բռնցքամարտի  ֆեդերացիայի   նախագահ  Արմեն  Ղազարյանը:
Առաջնությանը  Ստեփանակերտից,  Հադրութից,  Մարտունու   շրջանի   Ճարտար  քաղաքից,  Կարմիր Շուկա   համայնքից, Մարտակերտի  շրջանի  Վերին Հոռաթաղ  գյուղից   մասնակցել  է  2006-2012  թվականներին  ծնված   ավելի  քան   64  մարզիկ:  
Ա.  Ղազարյանի  խոսքով՝  առաջնության  նպատակն է   ի  հայտ  բերել  լավագույն  մարզիկներին, ովքեր   հետագայում     կկարողանան  այլ   երկրներում   մասնակցել   նման   մրցաշարերի, ինչպես  նաև   ի մի բերել   եղած   թերությունները, որոնք     մարզումների  ընթացքում   հնարավորություն  կունենան  դրանք  շտկելու:
Ըստ   ֆեդերացիայի  նախագահի՝   առաջնության  արդյունքները  գոհացուցիչ  են:
Մրցանակային տեղեր   գրաված    մարզիկներն  արժանացել  են  մեդալների  և   պատվոգրերի:  

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search