Artsakhpress

Հասարակական

Շինարարական տարին մայրաքաղաքում կամփոփվի ավելի քան կես միլիարդ ֆինանսական հատկացմամբ

Ստեփանակերտ քաղաքում հասարակական և վարչական նշանակության օբյեկտների կառուցման և վերանորոգման համար 2018 թվականի ԱՀ պետական բյուջեով նախատեսվել է 595 մլն 584 հազար դրամ:

Շինարարական տարին մայրաքաղաքում կամփոփվի ավելի քան կես միլիարդ ֆինանսական հատկացմամբ

Շինարարական տարին մայրաքաղաքում կամփոփվի ավելի քան կես միլիարդ ֆինանսական հատկացմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ տարեսկզբին այդ գումարով նախանշված աշխատանքների դիմաց առայժմ ծախսվել է 532 մլն 370 հազար դրամը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մասնավորապես վերանորոգման և վերակառուցման աշխատանք է իրականացվել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության վարչական շենքի 2-րդ մասնաշենքում, և բարեկարգվել է հրշեջ ծառայության տարածքը:
Վերակառուցվել են ԱՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի վարչական շենքերի և Սարոյան 4, Ազատամարտիկների 50ա, Վաղարշյան փողոցի 46 և 48 բազմաբնակարան շենքերի տանիքները:
Մայրաքաղաքի Գյուրջյան փողոցի 1, 1/2 և 17 բնակարանների համար անց է կացվել ստորգետնյա խողովակաշար` կապի միջոցների համար:
Վերանորոգման աշխատանք է իրականացվել Ստեփան Շահումյանի անվան գլխավոր մարզադաշտում: Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցման ուղղությամբ նախապատրաստական աշխատանք է իրականացվել:
Պետական բյուջեի միջոցներով կառուցվել են Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի նկուղային հարկի աստիճանները, ինչպես նաև տեղադրվել է մարմարե սալերով հատակ:
«Սոֆիա» առևտրի և ժամանցի կենտրոնի երկրորդ հարկում վերանորոգվել և հարմարավետ պայմաններ են ստեղծվել Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանի համար:
Շարունակվել են Արցախի հերոս Բեկոր Աշոտի անվան զբոսայգու բարեկարգման աշխատանքները, որոնք առայժմ ընթացքի մեջ են, շահագործումը նախատեսվում է հաջորդ տարի: Իսկ «Հաղթանակի» հրապարակում տեղադրվել է Ծովակալ Իսակովի կիսանդրին: «Ազատամարտիկների» անվան այգու համար պատրաստվել և տեղադրվել են թվով 5 քանդակներ:
Կնունյանցների 1 շենքի ոչ բնակելի տարածքում վերակառուցվել է ԱՀ աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ծառայության գործակալության համար նախատեսված գրասենյակը:
Աշխատանքներ են տարվել ԱՀ կառավարության հին մասնաշենքի վերակառուցման, կառավարության և արտգործնախարարության դահլիճների վերանորոգման ուղղությամբ:
Վերանորոգվել են Արցախի պետական համալսարանի հանրակացարանի առաջին հարկի սանհանգույցներն ու նույն շենքում գործող լաբորատորիայի սենյակները: Իսկ համալսարանում շարունակվում են նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:
Այս ամենից բացի բազմաթիվ աշխատանքներ առայժմ ընթացիկ փուլում են:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search