Artsakhpress

Ռազմական

Դավիթ Տոնոյանը ժամանել է Աֆղանստան

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Աֆղանստան։

Դավիթ Տոնոյանը ժամանել է Աֆղանստան

Դավիթ Տոնոյանը ժամանել է Աֆղանստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին ընդունեց Աֆղանստանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամին։ Նախարարները քննարկեցին տարածաշրջանային զարգացումները, երկրում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, հայ խաղաղապահների առաքելության եւ այլ հարցեր։ Դավիթ Տոնոյանը առաջարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցանման հնարավորությունները եւ հումանիտար համագործակցության խորացումը։
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար։ Թարիք Շահ Բահրամին իր հերթին շնորհակալություն հայտնեց Դավիթ Տոնոյանին այցի ինչպես նաեւ հայ խաղաղապահների առաքելության համար»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search