Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, եւ կառավարական կոալիցիան մինչեւ 2019թ․ նոյեմբերին իր ժամկետի ավարտը կշարունակի գործունեությունը։
Նեթանյահու․ Քաղաքական ճգնաժամն Իսրայելում հաղթահարված է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Վերջին օրերին ես խոսել եմ կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ եւ ուրախ եմ, որ իմ ջանքերը պտուղներ տվեցին՝ դեռ մեկ տարի ունենք մինչեւ ընտրությունները եւ այդ մեկ տարում շատ բան պետք է անենք»,- ասել է Նեթանյահուն։
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսրայելական պետական Kan ռադիոն։