Artsakhpress

Մշակույթ

Ամեն ինչ անելու եմ, որ «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը հաղթի. Լևոն Գալստյան

Նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու է արցախցի Լևոն Գալստյանը (բեմական անունը L.E.V.O.N):

Ամեն ինչ անելու եմ, որ «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը հաղթի. Լևոն Գալստյան

Ամեն  ինչ  անելու  եմ, որ  «Մանկական  Եվրատեսիլ»-ում  Հայաստանը   հաղթի.  Լևոն  Գալստյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍՆա «Մանկական Եվրատեսիլ»-ում  կներկայանա  «L.E.V.O.N»-ը երգով:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ  Լևոն  Գալստյանն  ասել է, որ  այժմ  իր   թիմի  անդամներն   աշխատանքներ  են  իրականացնում եվրոտեսիլյան  բեմին, լուսային    և  տեխնիկական   հնարավորություններին   հարմարվելու   համար:
«Տրամադրությունս   բարձր  է, սպասելիքներս՝   շատ   մեծ:    Ամեն  ինչ  անելու  եմ, որ  «Մանկական Եվրատեսիլ»-ում  Հայաստանը   հաղթի»,-նշել  է  Լ.  Գալստյանը՝  հավելելով, որ  ինքը  հանդես  կգա  17-րդ   համարի  ներքո:
«Մանկական Եվրատեսիլ»-ում   Հայաստանը  ներկայացնող   Լևոն  Գալստյանին  անհրաժեշտ  է   ունկնդիրների  ակտիվ  քվեարկությունը:
Այս տարի՝ սկսած նոյեմբերի 23-ից,   մրցույթի    քվեարկությունն  անց  է  կացվելու  առցանց՝ junioreurovision.tv կայքի  միջոցով: Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 25-ին շոուի մեկնարկից առաջ: Բոլոր մասնակիցների երգերը դիտելուց  հետո կարելի  է  քվեարկել  3-5 մասնակիցների օգտին: Ձեր ձայները կստանան միավորներ և կօգնեն ընտրված մասնակիցներին  հաղթել մրցույթում:
 
Հիշեցնենք, որ  այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Մրցույթին մասնակցությունը պաշտոնապես հաստատել է 19 երկիր՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրալիա, Ադրբեջան, Բելառուս, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ղազախստան, Մալթա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Նիդեռլանդներ, Ուելս։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search