Artsakhpress

Տնտեսական

Հոկտեմբեր ամսին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 3% աճ

Երկամսյա ցածր ցուցանիշներից հետո տնտեսական ակտիվությունը հոկտեմբեր ամսին կրկին բարձրացել է՝ կազմելով 3 տոկոս:

Հոկտեմբեր ամսին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 3% աճ

Հոկտեմբեր ամսին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 3% աճ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՎԿ նախնական տվյալների համաձայն՝ 2018թ-ի հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3 տոկոս: Ընդ որում՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվությունը բարձրացել է 6%-ով: 
ՏԱՑ բարձրացմանը հոկտեմբեր ամսին կրկին ամենաշատը նպաստել է ծառայությունների (16.6%), արդյունաբերության (8.1%) և առևտրի (5.8%) ոլորտներում գրանցված աճը: Միևնույն ժամանակ էականորեն կրճատվել է գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալը՝ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազելով 22.1%-ով: 
Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ կազմել է 2.8%: Նույն ժամանակահատվածների համար 15%-ով ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, իսկ արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 11.4%-ով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search