Այսօր առավոտյան Մոսկվայում 46 տարեկանում սրտի կաթվածից մահացել է հայտնի կինոօպերատոր, պրոդյուսեր Արթուր Ապրեսովը։
Մահացել է Արթուր Ապրեսովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կինոդիտողին նա առավել հայտնի էր «Ոչինչ չի մնա», «Տաքսի «Էլի լավ ա»», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Երեք ընկերները» եւ այլ ֆիլմերում իր փայլուն օպերատորական աշխատանքով։ Ապրեսովը նաեւ մի շարք հեռուստասերիալների պրոդյուսերն էր։
Մինչ հեռուստատեսությունում եւ կինոյում աշխատանքը Ապրեսովը աչքի է ընկել որպես Արցախյան պատերազմը լուսաբանած օպերատոր։ Մինչեւ 1999 թվական եղել է «Զինուժ» հաղորդաշարի առաջատար օպերատոր։