Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը կենտրոնանում է արժույթի, մենք՝ արժեքների վրա. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա և ԱՄՆ կատարած վերջին այցերի ֆոնին (նպատակը ամենամյա հեռախոսամարաթոնին և հեռուստամարաթոնին մասնակցելն է՝ խմբ.) ադրբեջանական կողմը հերթական հիստերիան է բարձրացրել։

Ադրբեջանը կենտրոնանում է արժույթի, մենք՝ արժեքների վրա. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը կենտրոնանում է արժույթի, մենք՝ արժեքների վրա. Դավիթ Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բակո Սահակյանի այցերը և դրանց ընթացքում տեղի ունեցած հանդիպումները պաշտոնական Բաքվի վրդովմունքն էին առաջացրել: Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ֆրանսիայի կողմից մշտապես կիրառվող, երկակի ստանդարտների վրա հիմնված մոտեցումը ստիպում է Ադրբեջանին վերանայել հարաբերությունները այդ երկրի հետ, գրում է Panorama.am-ը

Ադրբեջանի ԱԳՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն` դիվանագիտական ուղիներով իրենք բողոք կներկայացնեն նաև ԱՄՆ-ին՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու հետ:

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդ երկրի նման պահվածքը, Panorama.am-ի թղթակիցը հարց ուղղեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանին։

Վերջինս նկատեց, որ սա Արցախին միջազգային հանրությունից մեկուսացնելու Ադրբեջանի հերթական անհաջող փորձն է։

«Ադրբեջանն, ըստ ամենայնի, փորձում է խոչընդոտել Արցախի կողմից ցանկացած քայլ և քաղաքականություն՝ ուղղված տարբեր երկրների հետ համագործակցություն հաստատելուն։ Այդ երկիրը խոչընդոտում է՝ ծախսելով հսկայական գումարներ, միլիարդավոր դոլարներ։ Սակայն այդ ամենն արդյունավետ չէ։ Իհարկե, մենք սրանով չպետք է հանգստացնենք մեզ և այդ ամենին լուրջ չվերաբերենք։ Բայց իրականությունն այնպիսին  է, որ այդքան փող ծախսելով՝ նրանք չեն հասնում ցանակալի արդյունքի։ Դա նյարդայնացնում և հիստերիայի մեջ է գցում Ադրբեջանին»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նրա համոզմամբ՝ Արցախին մեկուսացնելու հակառակորդ երկրի փորձերը շարունակական բնույթ են կրում, և Ադրբեջանը նպատակ չունի հրաժարվելու այդ քաղաքականությունից։

«Մենք սա պետք է շատ լավ պատկերացնենք և երբևիցե չթուլանանք, չմտածենք, որ Ադրբեջանը փոխել է իր քաղաքականությունն ու գերնպատակը։ Դժբախտաբար, թե բարեբախտաբար որևէ մեկը մեր փոխարեն դիմագրավող քայլեր չի ձեռնարկելու։ Մենք առաջին հերթին պետք է շարունակենք էլ ավելի ամրապնդել մեր եռամիասնությունը՝ Մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներուժի համախմբումը։ Զուգահեռաբար պետք է աշխատենք նաև երկրի ներսում, միջազգային հարթակներում աշխատող լավ կադրեր պատրաստենք։ Այդ ներուժը կա, մենք ունենք տաղանդավոր և հայրենանվեր դիվանագետներ, այդ թվում՝ Սփյուռքի տարբեր կառույցներում»,-նշեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը։

Դավիթ Բաբայան ընդգծեց, որ որքան էլ Ադրբեջանը ջանքեր է գործադրում՝ շնորհիվ Հայաստանի և հայկական սփյուռքի մեծ աջակցության՝  իրենք ոչ Ֆրանսիայում, ոչ էլ ԱՄՆ-ում մեկուսացվածության զգացողություն չունեն։

«Բայց հակառակորդը լայն  ճակատով է աշխատում։ Եթե վերցնենք Ֆրանսիայի օրինակը, ապա մեր ունեցած ստույգ տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, Թուրքիայի հետ համատեղ, անընդհատ ահաբեկում է Ֆրանսիայի այն քույր քաղաքների ղեկավարությանը, որոնք  Արցախի հետ համագործակցության պայմանագրեր ունեն։ Մենք այդ մասին գիտենք, տեղյակ ենք 100 տոկոսով։ Փաստորեն, նրանք ջիհադ են հայտարարել մեր այն բարեկամներին, որոնք կամ պատգամավոր են, կամ տարբեր քաղաքներում ներգրաված են հասարակական-քաղաքական ոլորտներում։ Նույն քաղաքականությունն Ադրբեջանը փորձում է վարել նաև ԱՄՆ-ում, դրա համար էլ մենք պետք է պահպանենք եռամիասնությունը և միասնական լինենք»,- ասաց Բաբայանը։

Վերջում նա նկատեց, որ հայկական կողմը չպետք է կրկնի Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, իսկ հակառակորդ երկիրն իրեն մշտապես այդպես է դրսևորում, քանի որ ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական արդարությունն ու ճշմարտությունն  իր կողմը չեն։ Ըստ Բաբայանի, այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը հիմնական շեշտը դնում է շահի, կաշառքի և ահաբեկչության վրա։

«Իրենք կենտրոնանում են արժույթի, մենք՝ արժեքի վրա»,- ամփոփեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը։ 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search