Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Անկարան ԱՄՆ-ին է փոխանցել սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության գործով արահանձնման ենթակա անձանց ցուցակը։
Թուրքիան ԱՄՆ-ին է փոխանցել Հաշուքջիի գործով արահանձնման ենթակա անձանց ցուցակը
Թուրքական կողմը նաև փոխանցել է գործի առնչությամբ իր տիրապետած տեղեկատվությունը։
Ինչպես հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիան ևս կարող է պահանջել հետաքննել այս գործը։
Նա ընդգծել է, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե Սաուդյան Արաբիայի հետ այս գործի շրջանակում համագործակցությունը մտնի փակուղի։