«Հեռուստամարաթոն-2018»-ի կապակցությամբ ուրախությամբ ուզում եմ հայտարարել, որ այս տարի արցախահայության կողմից նվիրաբերվելիք գումարը, նախնական գնահատումների համաձայն, կազմել է ավելի քան 780.000 ԱՄՆ դոլար՝ զգալիորեն գերազանցելով նախորդ տարվա արդյունքը։
Հայտնի է արցախահայության հանգանակած գումարի չափը. պետնախարար Մարտիրոսյանի գրառումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին քիչ առաջ իր ֆեսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ավելացրել, որ ավելի մեծ ցուցիչ, քան ժողովրդի վստահությունն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած արդյունավետ աշխատանքի նկատմամբ դժվար է նշել:
«Ուստի, արձանագրելով համայն հայության հոգածությունն ու նախանձախնդրությունն Արցախի զարգացման հարցում, ևս մեկ անգամ կոչ եմ անում Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել համահայկական հանգանակությանը»,- գրել է Գ. Մարտիրոսյանը։