Artsakhpress

Հարցազրույց

Հիմնադրամը հուսալի գործընկեր է. Բակո Սահակյանն ԱՄՆ-ում մասնակցել է հեռուստամարաթոնին

Լոս Անջելեսում այսօր՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ին, մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ ամենամյա հեռուստամարաթոնը:

Հիմնադրամը հուսալի գործընկեր է. Բակո Սահակյանն ԱՄՆ-ում մասնակցել է հեռուստամարաթոնին

Հիմնադրամը հուսալի գործընկեր է. Բակո Սահակյանն ԱՄՆ-ում մասնակցել է հեռուստամարաթոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հեռուստամարաթոնի ուղիղ եթերում ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է հիմնադրամի գործունեությանը՝ նախանշելով նոր ծրագրերի մասին:
 
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 
-Պարո՛ն Նախագահ, որտեղ և ինչ հանգամանքներում հանդիպում ենք արցախցուն, առաջին հարցը թերևս վերաբերում է սահմանին: Ինչպե՞ս է իրավիճակն առաջնագծում:
 
- Այս պահի դրությամբ, նախկին ժամանակաշրջանի համեմատ, գտնվում ենք ավելի կայուն վիճակում: Որոշ պայմանավորվածությունների բերումով՝ լարվածության աստիճանը փոքր-ինչ թուլացել է, սակայն մենք մեր զգոնությունը չենք կորցնում՝ հարգելով վերջին ժամանակաշրջանում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունը:
 
-Պարո՛ն Սահակյան, վերջին 4 տարիներին Դուք չէիք մասնակցում հեռուստամարաթոնին: Այս ընդմիջումից հետո ի՞նչ հիմնական ուղերձով եք միացել մեզ:
-Ուզում եմ շնորհավորել բոլորին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ձեռնարկված հերթական միջոցառման կապակցությամբ: Գաղտնիք չէ, որ մեր երկրի տնտեսության զարգացումը, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը կախված են նաև հիմնադրամի գործունեությունից: Արցախում խորը հարգանք են տածում հիմնադրամի նկատմամբ: Համոզված եմ, որ հերթական ձեռնարկը լինելու է հաջողված, և մենք ստեղծելու ենք անհրաժեշտ պայմաններ մեր երկրի զարգացումը շարունակական դարձնելու համար: Եթե խոսենք կարևոր ծրագրերի մասին, ապա պետք է նշեմ հիմնադրամի կողմից կյանքի կոչված Վարդենիս-Սոթք-Մարտակերտ ճանապարհաշինարարությունը, որը ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար:
-Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ գործընկեր է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
-Առանց չափազանցության պետք է ասել, որ հուսալի գործընկեր է, որովհետև տասնամյակների գործունեությունը նշածներիս վառ ապացույցն է: Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեությամբ կյանքի ենք կոչել բազմաթիվ ծրագրեր: Կառուցել և վերակառուցել ենք տասնյակ կրթօջախներ, առողջապահական հաստատություններ: Այս նույն կազմակերպության գործունեության շնորհիվ շահագործման ենք հանձնել Երևան-Գորիս մայրուղին:
-Ծրագրերը շատ են, սակայն այսօր Դուք օրակարգ եք բերում նաև Հայաստանը Արցախին կապող երրորդ ճանապարհը կառուցելու հարցը: Արդյո՞ք այս նախաձեռնությունն ունի պոտենցիալ ներդրողներ, և նվիրատուները որքանո՞վ են հետաքրքրված ծրագրով:
-Այդ ծրագրի մասին բարձրաձայնվել է մեր կողմից, և այն գտնվում է մշակման փուլում: Ավելի քան համոզված եմ, որ ինչպես մեր մյուս աշխատանքները, այնպես էլ այդ ծրագիրը, կյանքի է կոչվելու: Երրորդ ճանապարհը հարավային ուղղությամբ՝ Արաքսի ափով, Արցախը կապելու է մայր հայրենիքին, և դա նույնպես ունի մեր երկրի համար ռազմավարական նշանակություն: Ծրագիրը մշակելուց հետո մենք մեր հայրենակիցներին տեղեկացնելու ենք մանրամասների մասին:
-Անցած տարի «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի արդյունավետությունն այսօր որքա՞նով է զգում արցախյան գյուղատնտեսությունը:
-Երբ հերթական հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացրել ենք ծրագիրը, մենք հիմնավորել ենք, թե ինչպիսի ազդեցություն կունենա Արցախի կյանքում ոռոգման համակարգերի և արևային էներգայի կիրառումը: Այս կարճ ժամանակահատվածում փաստել ենք, որ մեր կատարած աշխատանքները գերազանցում են հավանական սպասումները: Սա ապացույցն է, որ նախաձեռնությունը հաջողված է: Հենց դա է հիմք հանդիսացել, որ երկրորդ անգամ հոգաբարձուների խորհրդի նիստին կարևորենք ծրագրի նշանակությունը և հաստատենք: Այս ընթացքում ստացել ենք մի քանի տասնյակ անգամ ավելի շատ հայտեր հողօգտագործողներից:
-Խոսենք հիմնադրամի ամենահավատարիմ նվիրատուներից մեկի՝ Անդրանիկ Բաղդասարյանի մասին, ով նաև ամենախոշոր նվիրատուներից մեկն է: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածի բացման ժամանակ ճանապարհամերձ համայնքներից մեկում՝ Գետավանում, տեսնելով դպրոցի, մանկապարտեզի բույժկետի վիճակը, խոստացավ նվիրատվություն անել և վերակառուցել այդ ամենը: Այդ նվիրատվությունը հաստատվե՞ց Ձեզ հետ հանդիպման ժամանակ, թե՞ ոչ:
-Ճանապարհի շինարարության ավարտին մենք որոշակի ֆինանսական դժվարություններ ունեինք, և երբ այդ մասին տեղեկացավ Անդրանիկ Բաղդասարյանը, որոշեց 5 միլիոն դոլար տրամադրել աշխատանքներն ավարտելու համար: Տրամադրված գումարների մի մասը ուղղել ենք աշխատանքներն ավարտելուն, իսկ մյուս մասը՝ Թալիշ գյուղի վերականգնմանը: Ուրախ եմ, որ ունենք հայրենակիցներ, ովքեր այդպիսի բարձր գիտակցությամբ ենք ընդունում որոշումներ: Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել Անդրանիկ Բաղդասարյանի հետ մտքեր փոխանակելու: Եվ ես տեսել եմ, որ նա երջանիկ է, որ հնարավորություն ունի հայրենիքին նման կերպ ծառայություն մատուցելու: Ուրախ եմ նաև, որ մեծ բարերարը գիտակցում է Արցախի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Անդրանիկ Բաղդասարյանն այս տարի որոշում է ընդունել մեկ միլիոն դոլար նվիրաբերելու, և այդ գումարները ուղղելու ենք Գետավանի շենացմանն ու հզորացմանը: Որոշումն ընդունել է, երբ գտնվել է գյուղում, տեսել կրթօջախի պայմանները: Օգտագործելով առիթը՝ ուզում եմ իմ և Արցախի ժողովրդի երախտագիտությունը հայտնել Անդրանիկ Բաղդասարյանին և նրա տիկնոջը՝ Սոսեին՝ ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար: Հայտարարեմ նաև, որ մեր հայրենակիցներ Ադրինե և Հենրիկ Տեր-Ղուկասյանները որոշում են ընդունել այս հեռուստամարաթոնին 1 միլիոն 340 հազար դոլար նվիրաբերելու, և այդ գումարներն ուղղելու ենք Մարտակերտ-Թալիշ ճանապարհահատվածի շինարարությանը, որը ևս ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search