Ալեքսիս Օհանյանն իսկական հայրենասեր է, ուրախ մարդ, խելացի բիզնեսմեն, կարճ ասած, լավ տղա
«Ընկերներիս հայկական կոնյակ կհյուրասիրեմ, իսկ հայկական ծիրանն աշխարհում լավագույնն է»․ Ալեքսիս Օհանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիրն իր Instagram-ում ներկայացրել է մի լուսանկար, որ ամառը Հայաստան այցի ժամանակ է արել։
Լուսանկարում Ալեքսիսը ընկերների հետ է, բիզնեսմենը ծիրանների վրա իր սարքած կոնյակն է լցնում։ Նա վերջերս հանրությանը ներկայացրել է Shakmat կոնյակը, որը Հայաստան այցից հետո է որոշել արտադրել, հայտնում է News.am-ը։
«Սա այն սեզոնն է, երբ ես տալիս եմ։ Գիտեք, ես այս տարի իմ ընկերներին եւ սիրելիներին Shakmat կոնյակ կհյուրասիրեմ։ Այն համ եւ պատմություն ունի։
Նկատեք, որ հայկական ծիրանը (լավագույնն աշխարհում) առանձին է վաճառվում» - լուսանկարի տակ գրել է Ալեքսիսը։