Artsakhpress

Հասարակական

Չճանաչված պետությունների հեռանկարների վերաբերյալ Ստեփանակերտում կայացել է միջազգային գիտաժողով

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ու Մեսրոպ Մաշտոց համալսարանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում մեկնարկել է «Դե ֆակտո պետությունները հետխորհրդային տարածաշրջանում. զարգացման ուղղությունները և հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը:

Չճանաչված պետությունների հեռանկարների վերաբերյալ Ստեփանակերտում կայացել է միջազգային գիտաժողով

Չճանաչված պետությունների  հեռանկարների վերաբերյալ Ստեփանակերտում կայացել է միջազգային գիտաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, ով նշել է, որ գիտաժողովի կազմակերպման գաղափարը ծնվել է իրենց համալսարանի 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ:
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, խոսում է նրա մասին, որ մենք կատարել ենք ճիշտ քայլ: Ամբողջ աշխարհը գիտի, որ մեր հանրապետությունը կա և շարունակելու է լինել, գործել, արարել: Որպեսզի Արցախի ճանաչումը լինի արագ, կարծում եմ, այդ գործում համալսարանի դերը մեծ է: Այսօր տեղի է ունենում միջազգային գիտաժողով, որտեղ մենք կարող ենք միավորել մեր ուժերը և ունենալ արդյունավետ քննարկումներ այն հարցերի շուրջ, որոնք մեզ հետաքրքրում են»,- ասել է Դ. Գաբրիելյանը:
Գիտաժողովին ներկա Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանն էլ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ կարևոր և հետաքրքիր գիտաժողովի անցկացման համար:
«Անկեղծորեն ուրախ եմ այն մեծ երկխոսության համար, որ առկա է Արցախի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունների միջև: Ուրախ եմ նաև մյուս եղբայրական պետությունների համար, որոնք նույնպես գտնվում են գիտական հարթության վրա: Դժվար է գնահատել նման հաղորդակցության նշանակությունը, որը ծառայում է գիտությանն ու տարբեր գաղափարների փոխանակմանը:
Կարծում եմ՝ ներկայացված թեմայի արդիականությունը, որը այսօր դառնալու է քննարկման առարկա, չափազանց բարձր է: Այն առաջ է բերում կարևոր հարցեր, որոնք վերաբերում են երկու հանրապետություններին: Մեր երկրները ապրում են վստահ, նայում դեպի առաջ: Հենց այս համատեքստում էլ ցանկանում եմ նշել, որ երեկ՝ նոյեմբերի 23-ին, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ ստորագրել ենք առևտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին համաձայնագիր»,-մանրամասնել է Ա. Ցուրկանը:
Իսկ ԱՀ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը նշել է, որ այսպիսի թեմայով միջազգային գիտաժողովը յուրատեսակ հարթակ է, որը հնարավորություն է  ընձեռում ոչ միայն վեր հանելու և քննարկելու առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, այլև նախանշելու դրանց հաղթահարման ուղիներն ու ձևերը:
«Վստահ եմ՝ գիտաժողովի աշխատանքները կօգնեն առավել արդյունավետորեն լուծել մեր առջև ծառացած խնդիրները՝ ուսումնասիրելով և կիրառելով այլ պետությունների փորձը: Պետությունները ճանաչման հարցում չեն առաջնորդվում միջազգային իրավունքի նորմերով, այլ՝ սեփական շահով: Առկա պայմաններում պետք է նախահարձակ լինել և փորձել արտաքին կապեր հաստատել այլընտրանքային ուղիներով: Դա կարող է լինել, ինչպես ԱՀ-ի դեպքում է, ապակենտրոնացված համագործակցությունը»,- ավելացրել է Ա. Ալեքսանյանը:
Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը՝ նշելով, որ այն խնդիրները, որոնք պետք է քննարկվեն այս գիտաժողովում, կարևոր են ու արդիական: Նա մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք:
Բացի դրանից, ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Ռուսաստանի Հարավ-Դաշնային համալսարանի, Հարավային Օսեթիայի Հարավ-օսեթական պետական համալսարանի, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները:
Նշենք, որ գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են առանձին մասնախմբերում:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search