Artsakhpress

Քաղաքական

Բաքուն, Բակո Սահակյանին ՌԴ մուտք գործելու թույլտվության համար, դատապարտել է Մոսկվային

Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ռուսաստանի իշխանություններին՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստան մուտք գործելու թույլտվության համար։

Բաքուն, Բակո Սահակյանին ՌԴ մուտք գործելու թույլտվության համար, դատապարտել է Մոսկվային

Բաքուն, Բակո Սահակյանին ՌԴ մուտք գործելու թույլտվության համար, դատապարտել է Մոսկվային

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը:

«Ռուսական կողմի այդ քայլը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի հարաբերություններին», - ըստ «Թուրան»-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանական դիվանագիտական գերատեսչությունը հղում է անում երկու երկրների միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության» մասին պայմանագրին:

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ փաստաթղթով կողմերը պարտավորվել են «չաջակցել անջատական շարժումներին, ինչպես նաև արգելել և կանխել առանձին անհատների գործունեությունը, որն ուղղված է մյուս երկրի պետական ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ»։

Ըստ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայության, Բակո Սահակյանն աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել նոյեմբերի 24-ին: Նրա օրակարգի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:


         

    Քաղաքական

    Տնտեսական

    Ռազմական

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

    Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

    Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

    «Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

    Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

    Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

    ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

    Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

    Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

    Search