Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն:
Հրաժարվե՛ք համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձից. Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը։
«Աշխատե՛ք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»,– գրառման մեջ նշում է Հասրաթյանը։
Հիշեցնենք, որ այսօր Թալինում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»: