Artsakhpress

Հասարակական

Google-ը 1 մլրդ դոլարով գրասենյակային շենքերի համալիր Է գնել Կալիֆոռնիայում. San Francisco Chronicle

Google կորպորացիան 1 մլրդ դոլարով գրասենյակային շենքերի համալիր Է ձեռք բերել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Մաունթին-Վյու քաղաքում գտնվող իր կենտրոնակայանից ոչ հեռու:

Google-ը 1 մլրդ դոլարով գրասենյակային շենքերի համալիր Է գնել Կալիֆոռնիայում. San Francisco Chronicle

Google-ը 1 մլրդ դոլարով գրասենյակային շենքերի համալիր Է գնել Կալիֆոռնիայում. San Francisco Chronicle
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է San Francisco Chronicle թերթը: Հրատարակությունը նշում Է, որ դա ընթացիկ տարում անշարժ գույքի ոլորտում խոշորագույն գործարքն Է Սան Ֆրանցիսկոյում եւ մերձակա քաղաքներում:
Google-ի ներկայացուցիչները հաստատել են, որ համալիրը գնված Է, բայց մանրամասնություններ չեն հայտնել: Թերթը գրում Է, որ խոսքը վերաբերում Է 12 գրասենյակային շենքերի, որոնց մակերեսը կազմում Է գրեթե 74 հազար քառակուսի մետր: Այդ գրասենյակներում կարելի Է տեղավորել մոտավորապես 5 հազար աշխատակիցների: Համալիրն առաջ պատկանում Էր LinkedIn սոցիալական ցանցին: CNBC հեռուստաալիքը նշում Է, որ Google ընկերությունն ավելի վաղ վարձակալում Էր շենքերի մի մասը:
Ինչպես այս ամիս ավելի վաղ հայտնել Է The Wall Street Journal թերթը, Google ընկերությունը պլանավորում Է Նյու Յորքում իր ներկայացուցչությունը ընդլայնել նոր ծառայողական մակերեսների ձեռքբերման ճանապարհով, որոնք կբավականացնեն 12 հազար նոր ծառայողների տեղավորելու համար, ինչը թույլ կտա գործնականում կրկնապատկել ընկերության անձնակազմի թվաքանակը, որը ներկայում աշխատում Է մեգապոլիսում: Այս պլանների իրագործումը, գրում Է հրատարակությունը, թույլ կտա նոր հարթակների գործարկման դեպքում Նյու Յորքում Google-ի աշխատակիցների թվաքանակը հասցնել 20 հազարի:
Ներկայում, The Wall Street Journal-ի տեղեկությունների համաձայն, ընկերությունը մոտ Է հաջողությամբ ավարտելու բանակցությունները Մանհեթենում, Ուեսթ Վիլիջի շրջանում՝ Սենթ-Ջոնս թերմինալում գրասենյակային շենքի ձեռքբերման կամ երկարատեւ վարձակալման շուրջ: Մինչեւ 2022 թվականն այնտեղ պլանավորվում Է ավարտել նորոգման եւ կազմակերպչական մյուս աշխատանքները, ինչը թույլ կտա շենքում աշխատատեղեր ստեղծել 8,5 հազար ծառայողների համար՝ հաշվի առնելով ներկայում ընկերությունում ընդունված արտադրական նորմատիվները՝ յուրաքանչյուր աշխատողի համար մոտավորապես 14 քառակուսի մետր:
Բացի այդ, ինչպես հայտնել են հրատարակության աղբյուրները, Google-ում մտադիր են ընդլայնել Նյու Յորքում արդեն ունեցած արտադրական մակերեսները, մասնավորապես, Չելսի Մարկետում, Մանհեթենում՝ 28 հազար քառակուսի մետրով, եւ Փիրս-ում՝ 23 հազար քառակուսի մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search