Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են դիմել միջազգային հանրությանը՝ Բոսֆորի նեղուցը ռուսական նավերի համար արգելափակելու հարցով:
Բոսֆորի նեղուցը ռուսական նավերի համար արգելափակելու հարցով Ուկրաինան դիմել է միջազգային հանրությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1in.am-ի փոխանցմամբ, հաղորդում է «УНИАН» գործակալությունը:
Ռազմածովային ուժերի հրամանատարը հորդորել է միջազգային հանրությանը ընդունել այս որոշումն ու այն փաստը, որ Ուկրաինա պետության դեմ ագրեսիա է իրականացվել:
Մոնտրյոյի 1936թ.-ի կոնվենցիայի համաձայն խաղաղ ժամանակ Սև ծովի ավազանի երկրներն իրավունք ունեն Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցկացնել ցանկացած տեսակի ռազմական նավ՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով Թուրքիայի իշխանություններին: Նեղուցը Թուրքիան կարող է փակել միայն պատերազմի ժամանակ՝ հակամարտող կողմերի համար:
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը նոյեմբերի 25-ի առավոտյան հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվել է, որ երեք ուկրաինական նավերը դեպի Կերչի նեղուց են շարժվել՝ նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, իսկ Կերչի նեղուցի տարածքը վերահսկվում է ռուսական Սու-25 օդանավերի կողմից: