Ռեգգի երաժշատական ոճն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:
Ռեգգի ոճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ն։
«Ջամայկայից տարածված ռեգգի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում է: Շնորհավորում ենք»,- նշված է հաղորդագրությունում։
Այս երաժշտության ծննդավայրը Ջամայկայի արևմտյան մասն է: Ռեգգի համարվում է Հյուսիսային և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան կղզիների ոճերի խառնուրդ:
Սկզբում նա մարգինալների երաժշտություն էր համարվում, սակայն, ժամանակի ընթացքում, նրա ժողովրդականությունը մեծացել է: Ռեգգի հիմնական մոտիվներն են մարդկության թեմաները, սերը և անարդարության դեմ պայքարը: