Artsakhpress

Քաղաքական

Պետք է ստեղծել արդար և խաղաղ միջավայր ԼՂ խնդրին լուծում տալու համար. ՀՀ նախագահը պատասխանել է ադրբեջանցի ուսանողի հարցին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին:

Պետք է ստեղծել արդար և խաղաղ միջավայր ԼՂ խնդրին լուծում տալու համար. ՀՀ նախագահը պատասխանել է ադրբեջանցի ուսանողի հարցին

Պետք է ստեղծել արդար և խաղաղ միջավայր ԼՂ խնդրին լուծում տալու համար. ՀՀ նախագահը պատասխանել է ադրբեջանցի ուսանողի հարցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Սարգսյանն ասել է. «Մարդկության տեսանկյունից ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: Չեմ ցանկանում հետ գնալ դեպի պատմություն:
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, գուցե կարող է ստեղծել մի միջավայր, որում խնդիրը կարող է հանգուցալուծվել: Հայաստանն ունի նոր կառավարություն և նոր սահմանադրություն: Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ: Հիմա Հայաստանը նման է Գերմանիային: Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիևի հետ: Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը: Ուզում եմ մի կարևոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում:
Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար և խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հեշտ է տրվելու՝ ոչ: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր և մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։
Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search