Artsakhpress

Սփյուռք

Փակվել է «Ոսկետառ»-ը՝ Կահիրեի ամենահին հայկական տպագրատունը

Եգիպտոսի հայկական համայնքի հնագույն տպարանը՝ «Ոսկետառ»-ը, երեք ամիս է՝ չի գործում:

Փակվել է «Ոսկետառ»-ը՝ Կահիրեի ամենահին հայկական տպագրատունը

Փակվել է «Ոսկետառ»-ը՝ Կահիրեի ամենահին հայկական տպագրատունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամաբ, այս մասին հայտնում է «Արեւելք» պարբերականը։
Եգիպտական «Ալ-Դասթուր» պարբերականը գրում է, որ մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական շրջանի Զաքարիա Ահմադ փողոցի վրա գտնվող «Ոսկետառ» տպագրատունը պատմական է համարվում. այն հիմնվել է 105 տարի առաջ՝ Կահիրեի եւ Պոլսո միջեւ տնտեսական գործունեություն ծավալած հայ փաշաներից մեկի նախաձեռնությամբ եւ փառավոր գործունեություն է ունեցել:
Այստեղ են տպագրվել բազմաթիվ հայերեն գրքեր, թերթեր, հրավիրատոմսեր, օրացույցներ եւ հայությանն առնչվող այլ տպագրական նյութեր:
Թերթը հանդիպել է վերջին շրջանում տպարանը տնօրինած մարդկանց հետ եւ նշում է, որ տպարանի վերջին պատասխանատուն Կասյա անունով մի կին էր, որ տպարանի հիմնադիրների շառավղից է, արմատներով հին պոլսահայ:
«Ոսկետառ» տպարանի շուրջը գտնվող խանութների տերերը լրագրողին ասել են, որ «Ոսկետառ»-ն իրենց համար ոչ միայն տպարան էր, այլեւ մշակութային օջախ, որտեղից մշակույթի շունչն էր սփռվում: Նշվում է, որ տպարանը փակվել է Եգիպտոսի հայկական գաղութի նոսրացման արդյունքում:
1900-ականների սկզբին եւ  Հայոց Ցեղասպանությանը հաջորդած տարիներին  Եգիպտոսը, մասնավորապես Կահիրեն համարվում էին հայության կենտրոններից մեկը, որտեղ  հաստատվել էին Պոլսո մեծահարուստ աղաների, հայ ամիրաների շառավիղները: Նրանք  համայնքում ծավալել են պատմական գործունեություն, ստեղծել են մշակութային, բարեսիրական, կուսակցական, ինչպես նաեւ համայնքային կառույցներ:
Այսօր Եգիպտոսի հայ համայնքը Մերձավոր Արեւելքի նոսրացած գաղութներից է:
Նշենք, որ «Ոսկետառ» տպարանը հիմնադրել է Երվանդ Մսրլյանը: Մինչև 1933 թ. նրա հետ աշխատել է Արմենակ Մանուկյանը: Ե. Մսրլյանը, դեռ 1914 թ., Գրիգոր Համբիկյանի և Ե. Քերեսթեճյանի հետ Կահիրեում հիմնել էր մի փոքր գրաշարատուն, ուր հրատարակել էր «Խարաշօ» երգիծական շաբաթաթերթի մի քանի համար, որից հետո, 1916 թ. այս համեստ տպարանը փակվել է:«Ոսկետառ»-ի վարիչ-տնօրենուհին մինչև 1966 թ. եղել է Ատրինե Մսրլյանը, իսկ գրաշարապետ-խմբագիրը՝ Ստեփան Համամճյանը: Այս տպարանում Ե. Մսրլյանը 1919-1971 թթ. հրատարակել է «Սավառնակ» երգիծաթերթը, նաև թերթի «Զէբլին» շաբաթական հավելվածը (1931-1937)` արտոնատիրությամբ իր տիկնոջ՝ Ատրինեի: Այս շրջանում տպարանը հայտնի էր նաև «Տպարան-վիմագրատուն Ոսկետառ» անվանումով:1965 թ. տպարանի սեփականատեր են դարձել Նորայր Տեովլեթյանը և Պերճ Թերզյանը, իսկ 1969-ից տպարանի սեփականատերն էր Նորայր Տեովլեթյանը: «Ոսկետառ» տպարանում են տպագրվել բազմաթիվ պարբերականներ, Սոկրատ Սարրաֆյանի թարգմանած վեպերի հատորները, «Ջահակիր» գրական հավաքածուի Ա. գիրքը (1919), «Ջահակիր» տարեգիրքը (1948), «Ոսկետառ» Մատենաշարից Աշոտ Պատմագրյանի հեղինակած «Գանձարան հայ երգերի» 6 հատորները (1940), Գրիգոր Մամուր Ֆաթիմիի «Երազահան», «Կախարդագիրք», «Բախտագուշակ» ու այլ «Համայնագիտարան»-ներ (1935-1937),  բազմաթիվ հայերեն ու օտար լեզուներով գրքեր, կանոնագրեր, տեղեկագրեր, ձեռնարկների պրակներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search