Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 19-ին.սպասվում են ամանորյա անակնկալներ

Ստեփանակերտում ակտիվորեն ընթանում են մայրաքաղաքի փողոցների ամանորյա ձևավորման աշխատանքները:

Ստեփանակերտի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 19-ին.սպասվում են ամանորյա անակնկալներ

Ստեփանակերտի   գլխավոր  տոնածառի  լույսերը   կվառվեն  դեկտեմբերի  19-ին.սպասվում  են  ամանորյա   անակնկալներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մի շարք փողոցներում տեղադրվել են տոնական վահանակներ, ինչպես նաև՝ լուսային էֆեկտներ, իսկ քաղաքի Վերածննդի հրապարակում սկսվել է հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման   աշխատանքները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանն  ասել է, որ գլխավոր տոնածառի բացման արարողությունը նախատեսվում է դեկտեմբերի 19-ին, որին  ներկա  կլինեն  նաև  Ձմեռ  Պապն  ու  Ձյունանուշը:
Նախատեսվում է նաև ավելի  քան  400 դպրոցահասակ ստեփանակերտցի երեխաների մասնակցությամբ նույն   օրը  կազմակերպել ամանորյա  ֆլեշ-մոբ:
«Համագործակցելով  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարարության  հետ՝ դեկտեմբերի   24-ից  Ստեփանակերտի  Ստեփան  Շահումյանի  անվան  օղակաձև   պուրակում  բացվելու   է  «Հեքիաթային  աշխարհ»:  Կտեղադրվեն  8  տնակներ, որտեղ  վաճառքի  կհանվեն   ամանորյա   իրեր, ձեռքի  աշխատանքներ  և  այլն: «Հեքիաթային  աշխարհ»-ը  բաց  կլինի  մինչև    դեկտեմբերի   31-ը ներառյալ: Ամանորյա  ծրագրի  շրջանակներում  Ստեփանակերտի  մի   շարք   դպրոցներում  ևս  կկազմակերպվեն  տոնական   միջոցառումներ»,-ավելացրել  է  Կ.  Հարությունյանը:
Նրա  խոսքով՝ դեկտեմբերի 31-ին՝ առավոտից, զարդարված մեքենայով Ստեփանակերտի փողոցներով ու թաղամասերով կշրջեն  Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կշնորհավորեն փոքրիկներին ու կբաժանեն նվերներ: Իսկ երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու ամանորյա տոնական համերգ: Այն   եզրափակվելու է   շքեղ  հրավառությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Search