ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները դաշինքի դեկտեմբերի 6-ի վեհաժողովում նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար այս տարի չի ընտրվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Lragir.am-ի փոխանցմամբ, այս մասին rbc-ին ասել է ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը: Իսկ քանի որ այս տարի ՀԱՊԿ ղեկավարների այլ հանդիպում նախատեսված չէ, մինչեւ 2019 թ. կազմակերպության նոր գլխավոր քարտուղար չի ընտրվի:
«Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվի: Օրակարգն արդեն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի հանդիպման բոլոր մասնակիցներին», ասել է Արսեն Գասպարյանը: