Ինդոնեզական Բարաթ-Դայա կղզեխմբի ափերին 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինդոնեզիայի ափերին 6,3 մագնիտուդ ուժգնության երկարաշարժ է գրացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Ինչպես հաղորդվում է, երկրաշարժը գրանցվել է 13:27-ին (երևանյան 17:27): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դիլի քաղաքից 365 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտվել է 137 կմ խորությամբ:
Տուժածների կամ ավերածությունների ու ցունամիի վտանգի մասին տեղեկություն դեռևս չի ստացվել:
Հիշեցնենք, որ նախօրեին 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Ալյասկայում՝ մեծ ավերածությունների պատճառ դառնալով: