Artsakhpress

Հասարակական

Հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով Ստեփանակերտում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հաստատության նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում այսօր հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հաշմանդամների միջազգային օրվան:

Հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով Ստեփանակերտում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում

Հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով Ստեփանակերտում   կազմակերպվել   է  կլոր  սեղան-քննարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի    թղթակցի    հաղորդմամբ՝   միջոցառմանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  ՄԻՊ  Արտակ  Բեգլարյանը:
Նա  ասել է,  որ  հանդիպման նպատակը  հաշմանդամության խնդիրներով  զբաղվող հասարակական  կազմակերպությունների  աշխատանքներին, խնդիրներին  և  պետության   կողմից  իրականացվող  ծրագրերին  ծանոթանալն  է:
«Ինձ  համար  առաջնահերթ  ուղղություններից  է  հաշմանդամների  իրավունքների   պաշտպանության     հարցը: Կարևոր  է   ծանոթանալ    ոլորտի  առաջնահերթ  խնդիրներին: Ինքս  լինելով  հաշմանդամ, ավելի  լավ  եմ   պատկերացնում   խնդրի  կարևորությունը, բայց  որպես  մասնագետ  պետք  է  համակողմանի    գնահատեմ  իրավիճակը, որից  հետո  պետական  մարմիններին  և  քաղաքացիական հասարակությանը  կոնկրետ    առաջարկներ    ներկայացնեմ: Այս  դաշտում  պետք  է   կարգավորումներ  կատարվեն,  որպեսզի  կարողանանք   աստիճանաբար բարելավումներ իրականացնել:  Քննարկվելիք   արդյունքները  շատ  կարևոր  են  լինելու: Մենք միշտ  կապի  մեջ  կլինենք՝  հաշվի  առնելու  համար  յուրաքանչյուրի կարծիքը»,-մասնավորապես  ասել է  Ա.  Բեգլարյանը:
Խոսելով  սոցիալական   պաշտպանության համակարգի  մասին՝ ԱՀ աշխատանքի,  սոցիալական  հարցերի  և վերաբնակեցման    նախարար  Սամվել  Ավանեսյանն  էլ  ասել է, որ    պետության   կողմից  իրականացվում են  մի  շարք  ծրագրեր:
«Հաշմանդամներին   պետության  կողմից    տրամադրվում են  նպաստներ: Իրականացվում  են  բազմաթիվ  ծրագրեր՝   կապված   հաշմանդամների  կենցաղային  պայմանների  բարելավման, հանգստի   կազմակերպման  և    առողջության   վերականգնման  համար:  Մենք  կարևորում ենք  նաև  այն  ծրագրերը, որոնք, որ  նպատակային  ուղղված  են հաշմանդամների  աշխատանքով  ապահովելուն:   Հնարավորությունների սահմաններում   անում  ենք   կարիլին, այս  ոլորտի  խնդիրները   լուծելու  համար»,-նշել է   նախարարը  և  տեղեկացրել, որ    ԱՀ-ում  հաշվառված  է    8800  հաշմանդամ: 
Քննարկմանը ներկա   Ազգային  ժողովի  առողջապահության և սոցիալական  հարցերի   հանձնաժողովի  նախագահ  Արարատ  Օհանջանյանն  էլ      ասել  է, որ  դեռևս  1998  թվականին    ԱՀ ԱԺ-ն  ընդունել  է    հաշմանդամների  սոցիալական  պաշտպանության  մասին  օրենք, որը  հետագայում   որոշ փոփոխությունների  է  ենթարկվել: Այն   գործում    է   իրավական  և  օրենսդրական   դաշտերում:
 
Իսկ ԱՀ  առողջապահության  նախարարության    բժշկական  օգնության   կազմակերպման  աշխատանքների  համակարգող      Կարինե  Արշակյանի  խոսքով  էլ  առողջապահության  համակարգի   հիմնական  նպատակը   հաշմանդամների   առողջական   և   բուժման  հարցերն  են, ինչպես  նաև  նրանց  ինտեգրացումը  հասարակությանը:
«Մենք  ունենք  անվճար և  արտոնյալ  պայմաններով  դեղորայքի   տրամադրում  (որից  մոտ  25  %-ը տրամադրվում   է  մանկական  հաշմանդամներին), կազմակերպում  ենք  նաև անկողնային   հիվանդների  տնային  այցեր, կենտրոնական  նյարդային  հիվանդների    ամբուլատոր  վերականգնողական    բուժօգնություն, կատարում  ենք  հեմոդիալեզի  անցկացում,  պրոթեզավորում  և  կորսետավորում: Սրանք  բոլորը   արտահիվանդանոցային    ծառայություններ  են: Դրան   զուգահեռ  ունենք    հիվանդանոցային   բուժօգնության ծառայություններ, բնակչության  առանձին  հատուկ   խմբերում  ընդգրկված          անձանց  բուժօգնությունը, ինչպես  նաև  մինչև   18  տարեկան  հաշմանդամ  երեխաների  բժշկական  ծառայությունների    իրականացում և  վերականգնողական   բուժօգնություն»,-մանրմասնել  է  Կ.  Արշակյանը:
Միջոցառմանը հասարակական կազմակերպությունների պատասխանատուները    հակիրճ  ներկայացրել  են իրենց   կառույցների    կատարած  աշխատանքները,  ծրագրերը  և  խնդիրները, հանդես  եկել   առաջարկներով:  Նրանց  կողմից  բարձրացվել  են     հաշմանդամության  խնդիրների  վերաբերյալ մի  շարք  հարցեր, այդ  թվում՝   հաշմանդամ  երեխաների  նկատմամբ  հասարակության  կողմից   հոգեբանական  և   ֆիզիկական   բռնությունների,   հաշմանդամ  երեխաների   ծնողների  իրավունքների   և  այլնի:   
 
Քննարկման  վերջում   Արտակ  Բեգլարյանն   ասել  է,  որ հաշվի  առնելով    միջազգային   փորձն  ու  չափորոշիչները՝  իրենց   կառույցը  մշտապես  կապի  մեջ  է  լինելու  ՀԿ-ների   հետ  և    ձգտելու  է   առաջ   քաշված  բոլոր   հարցերին  տալ  համապատասխան  լուծումներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search