Artsakhpress

Հասարակական

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի երեխաները ցուցադրել են իրենց ձեռքի աշխատանքները

Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված՝ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը մայրաքաղաքի պատկերասրահում կազմակերպել է ցուցահանդես:

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի երեխաները ցուցադրել են իրենց ձեռքի աշխատանքները

 Քերոլայն Քոքսի անվան  վերականգնողական  կենտրոնի  երեխաները  ցուցադրել  են  իրենց    ձեռքի աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսին  ներկայացվել  են    կենտրոն  հաճախող    երեխաների   ձեռքի  աշխատանքները:
Միջոցառմանը     Անդրեյ  Սախարովի    անվան  N8 ավագ  դպրոցի     աշակերտները  կենտրոն   հաճախող  երեխաների  համար   կազմակերպել  են   պարային   ֆլեշ-մոբ:
«Արցախպրես»-ի  թղթակցի     հետ   զրույցում    ԱՀ  առողջապահության  նախարար   Արայիկ  Բաղրյանն ասել է,  որ   իրենց  առաքելությունն  է հաշմանդամություն  ունեցող   անձանց առողջությանը  վերաբերող  բոլոր  հարցերին   տրվի       լիարժեք լուծում:
Խոսելով  ցուցահանդեսի  մասին՝    Ա.  Բաղրյանը  նաև ասել է,  որ    ինքն  առաջին  անգամ  չէ  ականատես  լինում  նման   միջոցառման:
«Ողջունելի  է   այս  նախաձեռնությունը, քանի  որ  այս  կերպ  ևս    հաշմանդամներն  ինտեգրվում  են   հասարակությանը: Առավել    շատ  ոգևորվում  ես, երբ  կենտրոնում    տեսնում  ես, թե  ինչ  սիրով  ու  հաճույքով  են  երեխաները   զբաղվում  կավագործությամբ  կամ  նկարչությամբ:
 
Քերոլայն  Քոքսի  անվան  վերականգնողական  կենտրոնի    տնօերն  Վարդան  Թադևոսյանն էլ  ասել է, որ    ողջ  աշխարհում  չկա  մի  պետություն, որոնց   չմտահոգի      հաշմանդամություն  ունեցող   մարդկանց  հիմնախնդիրները: 
«Կայանալու  համար անցած   20  տարիների  ընթացքում  մեր  կառույցը մեծ  աշխատանքներ  է   իրականացրել: Կենտրոնը   մեր   շահառուների  համար  դարձել   է սիրելի վայր, ուր   նրանք  կարողանում  են  լիարժեք կազմակերպել իրենց  առօրյան: Մեր  գիտելիքներով և    ունեցած  հնարավորություններով   պետք  է   ապահովենք   որակյալ  աշխատանք: Մեր   շահառուներն ունեն   իրենց  նախասիրությունները: Վերականգնողական   կենտրոնը  բաց  է  բոլորի    համար, ովքեր  ունեն առողջական   խնդիրներ:  Ի  հօգուտ  մեր  քաղաքացիների    առողջության՝ մենք   պատրաստ  ենք  համագործակցել  բոլոր  կառույցների   հետ: Հուսով  ենք, որ   ապագայում մենք  կունենանք    գերժամանակակից  վերականգնողական  կենտրոն»,-նշել  է  Վ.  Թադևոսյանը:
Նա  տեղեկացրել  է, որ   2000-ից  մինչև   2018  թվականի  հունիս  ամիսը  կենտրոնում  67  հազար  426  բուժվողների ամբուլատոր  և  3530    ստացիոնար  բուժում  է  կազմակերպվել, կատարվել  է 40  հազար  471  տնային   այցելություն: Լոգոպեդն     իրականացրել է     25  հազար  93 ծառայություն, իսկ  հոգեբանն  ընդունել  է   33  հազար  934  այցելու:  2006  թվականից  առ  այսօր   ջրաբուժության  ծառայություններից  օգտվել  է  16  հազար  670  մարդ:
«Վերականգնողական  կենտրոնում   գործում  է  կրթական  բաժանմունք, որտեղ  պատրաստում  են  համապատասխան  մասնագետներ, ինչպես  կենտրոնի  անձնակազմի  շարքերը  լրացնելու, այնպես  էլ  ԱՀ   տարբեր  շրջանների  հիվանդանոցների  համար: 2017  թվականի  մայիսի  2-ից  վերականգնողական   կենտրոնին  կից   սկսել է   գործել  ցերեկային  խնամքի  և  բուժման  կենտրոն, որի  նպատակն  է բարելավել  աուտիզմով  և  մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ)  ախտորոշում  ունեցող  երեխաների  կյանքի  որակը: Կենտրոնում   տարեկան  բուժում   են  ստանում  ավելի  քան  50  երեխա:Վերականգնողական  կենտրոնը  ստեղծման  օրվանից    ունի  տնային  այցելության բաժանմունք, որը  սպասարկում  է   խիստ   սահմանափակում  ունեցող   120-ից  ավելի  մարդկանց»,-ավելացրել  է  կենտրոնի  տնօրենը:
Միջոցառմանը ներկա  էին  նաև   Ստեփանակերտի  քաղաքապետ  Սուրեն  Գրիգորյանը, մշակութասեր  հասարակություն, սահմանափակ  կարողություններ ունեցող  անձինք  և  այլք: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search