Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է «Արցախն ինքնորոշման համար մղվող մարտերում 1918-1920 թթ.» թեմայով գիտական սեմինար-քննարկում

ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարարության, Արցախի գիտական կենտրոնի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) պատմության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, գիտական կենտրոնում տեղի է ունեցել «Արցախն ինքնորոշման համար մղվող մարտերում 1918-1920 թթ.» թեմայով գիտական սեմինար-քննարկում՝ նվիրված Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին։

Ստեփանակերտում կայացել է «Արցախն ինքնորոշման համար մղվող մարտերում 1918-1920 թթ.» թեմայով գիտական սեմինար-քննարկում

Ստեփանակերտում  կայացել  է  «Արցախն ինքնորոշման համար մղվող մարտերում 1918-1920 թթ.» թեմայով գիտական սեմինար-քննարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ միջոցառմանը  ԱՀ  ԿԳՍ նախարար  Նարինե  Աղաբալյանն  ասել է, որ  2018   թվականը  ողջ  հայության  համար  նշանավորվել  է մի  շարք  հոբելյանական  տոներով՝ Հայաստանի   Առաջին  Հանարապետության  և Մսմնայի   ճակատամարտի100-ամյակներ, Արցախյան  շարժման 30-ամյակ և այլն: Ի  նշանավորումն  այս  հոբելյանների՝  մի  շարք  միջոցառումներ են  կազմակերպվել ինչպես ԱՀ-ում, այնպես  էլ    ՀՀ-ում  և  Սփյուռքում:
«Այդ  միջոցառումները  միմյանց  հետ  կապված են  գաղափարական  հիմքով՝ հանուն  պետականության  վերականգնման  ազգային-ազատագրական   պայքարի: Այդ գաղափարական  կապն  է  արտացոլում  նաև  ՀՀ-ն     ԳԱԱ  պատմության  ինստիտուտի նախաձեռնությամբ  Երևանում   մեկնարկած   այսօրվա գիտական  սեմինարի  առաջին  նիստը: Թեման   շատ  արդիական  է, ոչ  միայն    անցած   ճանապարհն  օբյեկտիվորեն    վերաիմաստավորելու  առումով, այլև  ներկայի   համար   հետևություններ անելու  տեսանկյունից: Հայկական   պետականության     համար  կարևորագույն  փուլ  ենք  թևակոխել  և  այստեղ  շատ  կարևոր  է, թե  ինչ   հետևություններ  ենք  արել  անցյալի  դասերից, ինչքանով ենք  գիտակցում  պահի լրջությունը և   յուրաքանչյուրիս  պատասխանատվությունը»,-նշել   է   նախարարը:
Նա  ավելացրել է, որ 100  տարի  առաջ   տեղի  ունեցած  իրադարձությունները  և  20-րդ  դարի   80-ականներին  սկիզբ  առած  Ղարաբաղյան  շարժումը  հիշեցնում են  հայ  ժողովրդի   ուժեղ  կողմերը, թշնամու  առաջ  երբեք  գլուխ   չխոնարհելու, ինքնակազմակերպվելու, միաբանվելու    և    ռազմարվեստի   փայլուն  դասեր  տալու  կարողությունը:
«Այդ  իրադարձություններն   ահազանգում  են  մեզ, թե  ինչը  կարող  է  խոցելի  դարձնել    ներքին  անհամաձայնությունն  ու  քաղաքկան      ուժերի   բախումներն  ու  պառակտումը:  Ակնկալում  եմ, որ  այս  գիտական    սեմինարը  ոչ միայն    լույս     սկփռի  մեկդարյա  հիշողություն  ունեցող  անցքերի  վրա, այլև  կուրվագծի  ապագայի  տեսլականը: Այն, թե  ինչպես    պետք    է  դիմագրավենք  ներքին ու արտաքին  մարտահրավերներին»,-հավելել  է  Ն.  Աղաբալյանը:
Միջոցառմանը    ներկա  քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն  էլ  ասել   է, որ 1988  թվականից  հետո  տեղի  ունեցած   Արցախյան   գոյամարտը  չի  կարելի     թողնել,  և    իրական  պատմության  միայն  մի հատվածը  քննարկել:
«Այդպիսի  տարանջատումը  թույլ  չի տալիս  ճիշտ  գնահատել  ներկան:Ադրբեջան-Արցախ  դիմակայության    առնվազն  3  փուլ   կարելի է  առանձնացնել՝  նախախորհրդային, խորհրդային  և  հետխորհդային: Եթե  մենք  շեշտադրումները  դնում  ենք  միայն վերջին  30 տարիների  վրա, ապա  մեր հակառակորդը  հնարավորություն  է  ստանում      խեղաթյուրելու  նույնիսկ   այդ  էտապի  փաստերը: Եթե   հարցը  քննում  ենք   երեք  փուլերի   համատեքստում    մենք  ստանում  են    մի   շարք  հարցեր, որոնք  դառնում են վիճարկելի:  100  տարվա    ընթացքում  չեն    փոխվել  ոչ  հակամարտության  կողմերը, ոչ  դրանց  նպատակները:  Երբ  մենք  մեր   կոնֆլիկտը  ներկայացնում ենք   100  տարվա      դիմակայության  ֆոնին,  ապա  օտար  ազգի  ներկայացուցիչներն  այլ  կերպ  են  ընկալում  այն: Երեք   փուլերի  հիման  վրա  է    ճիշտ   քաղաքական  գնահատականներ  տրվում: 1918   թվականին  Արցախյան հիմնախնդիրն  արդեն  եղել  է  միջազգայնացված,  այստեղ  մուտք  են  գործել  թուրքերը, անգլիացիները և այլք»,-մասնավորապես  ասել է   Ա.  Մանասյանը:
Խոսելով  Մսմնայի  ճակատամարտի   մասին՝  Շուշիի  «Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ  Մհեր   Հարությունյանն  ասել  է, որ     արդեն  մեկ  դար է   ինչ      ավելի   մեծ  հետաքրքրություն  է   առաջանում   Արցախի Մսմնա  գյուղի  մոտ  1918  թվականի  հոկտեմբերին  տեղի  ունեցած   ճակատամարտի   շուրջ:
«Այն պայմանավորված  է    առաջին  համաշխարհային  պատերազմի  ավարտին  ստեղծված     ռազմաքաղաքական  իրադրությունում  թուրքական    զավթիչների  դեմ   հայ  ժողովրդի   ինքնապաշտպանության   պատկերով   այդ  ճակատամարտի  նշանակության  վերաիմաստավորման  և  Արցախում  ռազմարվեստի  զարգացման  դինամիկայելու   արտածման  անհրաժեշտությամբ: Մսմնայի   ճակատամարտի  մասին   շատ   չի  խոսվում:  Միայն   վերջին   մեկ  տարում   դրա  հետ  կապված  մի  շարք  միջոցառումներ  են  անցկացվել: Ինքնապաշտպանության   այսպիսի   հերոսական  էջերը  լուսաբանելը  և հանրությանը    ներկայացնելը  շատ  կարևոր  է»,-ասել է  Մ.  Հարությունյանը:
Սեմինարին  ԱՀ  Ազգային  ժողովի  փոխխոսնակ  Վահրամ  Բալայանը   հանդես  է  եկել «Արցախի  պետականության  վերականգնմանն  ուղղված  երկրամասի  քաղաքական  ուժերի  քայլերը  և  դրանց  արդյունքները»  թեմայով:
Բանախոսն  անդրադարձել  է   1918-1920  թվականների՝  այդ  բախտորոշ    ժամանակաշրջանի  քաղաքական  ուժերի, ազգաբնակչության  լիազոր   ներկայացուցիչների  ձեռնարկումներին, իրավական  խնդիրներին:  
Արցախի  գիտական  կենտրոնի  տնօրեն  Ստեփան  Դադայանը  միջոցառման  վերջում   ասել  է, որ    իրենց  կառույցի  կողմից  Մսմնայի  ճակատամարտի  վերաբերյալ   փաստահավաք   աշխատանքներ   կիրականացվեն    և  դրանք  կհրատարակվեն:
Միջոցառմանը   ներկա  էր  նաև  ԱՀ  ազգային   ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, Արցախի   գիտական  կենտրոնի     անդամներ, հյուրեր  և  այլք: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search