Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին Մարտակերտ քաղաքում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ԱԻՊԾշրջանային բաժնի վերանորոգված շենքի բացման արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հարապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարեւորել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների աշխատանքային եւ շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դա համարելով ծառայության արդյունավետ իրականացման կարեւոր պայմաններից մեկը: