Artsakhpress

Ռազմական

Հայաստանը աշխարհի 10-ը ամենառազմականացված երկրներից է

Հայաստանը 2017 թվականին ընդգրկվել է աշխարհի 10-ը ամենառազմականացված երկրների ցանկում, միաժամանակ, Եվրոպայի ամենառազմականացված երկիրն է ճանաչվել։

Հայաստանը աշխարհի 10-ը ամենառազմականացված երկրներից է

Հայաստանը աշխարհի 10-ը ամենառազմականացված երկրներից է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի կողմից հրապարակվող Ռազմականացման գլոբալ ինդեքս 2018-ի տվյալները։
Տասնյակում ներառված են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հորդանանը, Բրունեյը եւ Բելառուսը։ Զեկույցում նշվում է, որ այս երկրները մեծ ռեսուրսներ են հատկացնում ռազմական կարիքներին մյուս ոլորտների համեմատ։
«Չնայած 2016 թվականին ապրիլյան էսկալացիայից հետո հրադադարի շուրջ բանակցություններին, վերջին երկու տարիներին Լեռնային Ղարաբաղի շրջանում գրանցվել են հրաձգություններ եւ ադրբեջանական անօդաչու սարքի մեկ հարձակում։ Դրա հետեւանքով շարունակվում է լարվածությունը շրջանում, Հայաստանը (3) եւ Ադրբեջանը (12) շարունակում են չափազանց շատ ռեսուրսներ ներդնել զինված ուժերում»,-ասված է զեկույցում։
Նշենք, որ Վրաստանը 52-րդ տեղում է, Թուրքիան՝ 20-րդ եւ Իրանը՝ 22-րդ։
Զեկույցը հիմնված է 2017 թվականի տվյալների վրա եւ պարունակում է 155 երկրների մասին տեղեկություն։ 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Պատարայից՝ Աստղաշեն. Արցախում նոր ճանապարհներ՝ աշխարհասփյուռ նվիրատուների միջոցներով

Ռուս խաղաղապահներն Արցախում արկեր են վնասազերծել. տեսանյութ

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Search