Artsakhpress

Քաղաքական

Որպես մարդասիրական ժեստ՝ Արցախը պատրաստակամ է օրենքի շրջանակներում դիտարկել ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը. ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը մեկնաբանություն է տվել Tert.am-ին ադրբեջանական կողմի առաջարկի՝ Ադրբեջանում պահվող հայ պատանդերին Արցախում պատիժ կրող Ադրբեջանի քաղաքացիների հետ փոխանակելու մասին:

Որպես մարդասիրական ժեստ՝ Արցախը պատրաստակամ է օրենքի շրջանակներում դիտարկել ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը. ԱԳՆ

Որպես մարդասիրական ժեստ՝ Արցախը պատրաստակամ է օրենքի շրջանակներում դիտարկել ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը. ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արտակ Ներսիսյանը մասնավորապես ասել է․

«Առաջին հերթին, անհրաժեշտ է պարզաբանում մտցնել կողմերի մոտ գտնվող անձանց կարգավիճակի հարցում։ Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժն են կրում Ադրբեջանի երեք քաղաքացիներ, նրանցից երկուսը՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը՝ ծանր և առանձնակի ծանր մի շարք հանցագործություններ իրականացնելու համար, այդ թվում՝ անչափահասի առևանգում և սպանություն։ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ նրանք չեն հանդիսանում ո՛չ պատանդներ և ո՛չ էլ ռազմագերիներ։

Միևնույն ժամանակ, ըստ մեր տվյալների, Ադրբեջանում պահվում են երեք հայ պատանդներ, ովքեր ադրբեջանական կողմից գերեվարվել են վերջին տարիներին։ Նրանք Ադրբեջանի տարածքում որևէ հանցագործություն չեն գործել։ Ավելին, նրանցից երկուսն ունեն առողջական որոշակի խնդիրներ։ Բոլոր երեքն էլ պատանդներ են, և Ադրբեջանում նրանց գերության մեջ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև  «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտում է։

Ադրբեջանական կողմի շարժառիթներն ակնհայտ են. Բաքուն փորձում է հավասարության նշան դնել Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժը կրող հանցագործների և Ադրբեջանում պահվող գերիների միջև, որպեսզի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ առաջարկը ներկայացվի որպես մարդասիրական քայլ։ Մինչդեռ, իրական մարդասիրական քայլ կլիներ հայ պատանդներին ազատ արձակելը, ինչը պահանջվում է, այդ թվում նաև, վերոնշյալ Կոնվենցիայով։ Բաքուն չի գնացել այդ քայլին, հետևաբար, այս հարցում չի կարող խոսել մարդասիրության մասին։

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն վարել ու չեն վարում բանակցություններ՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու կամ փոխանակելու շուրջ։ Ավելին, նրանց ազատ արձակելու կոչերն ակնհայտորեն խրախուսում են անպատժելիությունը և ամենաթողությունը, ինչպես դա եղել է մարդասպան Սաֆարովի պարագայում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է շահարկել մարդասիրական բնույթի հարցերը՝ ի շահ  սեփական քաղաքական նպատակների։

Որպես մարդասիրական ժեստ` Արցախի իշխանությունները պատրաստակամ են օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի իրականացրել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ։

Ադրբեջանի պատասխան գործողությունները՝ ուղղված հայ պատանդներին ազատ արձակելուն՝ առաջին հերթին, նրանց, ովքեր ունեն ակնհայտ առողջական խնդիրներ, ի ցույց կդնեին մարդասիրական քայլեր իրականացնելու այդ երկրի պատրաստակամությունը, ինչպես նաև Բաքվից հնչող հայտարարությունների լրջությունը»։


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search