Artsakhpress

Ռազմական

Ադրբեջանին «Бал-Э» համալիրի մատակարարումը ձախողվել է ՌԴ ՊՆ դիրքորոշման պատճառով

Ինչպես պարզել է kommersant-ը, Ադրբեջանի զինված ուժերին «Бал-Э» հրթիռային համակարգի մատակարարումը ձախողվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով։

Ադրբեջանին «Бал-Э» համալիրի մատակարարումը ձախողվել է ՌԴ ՊՆ դիրքորոշման պատճառով

Ադրբեջանին «Бал-Э» համալիրի մատակարարումը ձախողվել է ՌԴ ՊՆ դիրքորոշման պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռուսական զինվորականները համարել են, որ անգամ արտահանման համար փոփոխություններով այս հրթիռային համալիրը կարող է պոտենցիալ վտանգ լինել ՌԴ Կասպից ծովի նավատորմի համար, որոնք գտնվում են ռուսական տարածքային ջրերում։ ՌԴ-ի համար մեկ ապրանքի մատակարարումը մերժելը կրիտիկական չէ. վերջին տարիներին Բաքուն գնել է ռուսական զենք ու տեխնիկա՝ ընդհանուր առմամբ 5մլրդ դոլարի»,-գրում է panorama.am-ը։
Ադրբեջանական զինված ուժերի՝ մոդիֆիկացված «Бал» համալիրի ձեռքբերման պատրաստակամության մասին առաջին տեղեկությունները հայտնվել էին 2014թ.-ին, երբ համալիրի արտադրող «Тактическое ракетное вооружение» կորպորացիան 2014թ.-ին Աստանայում տեղի ունեցած KADEX ռազմական տեխնիկայի ու զենքի ցուցահանդեսում ներկայացրեց այս համալիրը։
Այդպես, ադրբեջանական զինված ուժերին հետաքրքրեց «Бастион» ափային հրթիռային համալիրը, սակայն առարկայական բանակցություններ չեղան, քանի որ Մոսկվայից համապատասխան ազդանշան չեղավ։ Իսկ ահա «Бал» համալիրների հարցով շարունակություն եղավ, սակայն պայմանագրի կնքման գործը չհասավ, որի պատճառը ՌԴ պաշտպանության նախարարության տեսակետն էր։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Search