Artsakhpress

Քաղաքական

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները Արցախյան հարցի շուրջ դարձան այս քարոզարշավի ամենաուշագրավ դրվագներից մեկը։

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանց արդեն անդրադարձել են համապատասխան մարմինները, դրանք քննարկվել ու քննադատվել են նաև Շահնազարյանի նախկին ընկերների ու համախոհների կողմից, անմասն չի մնացել նաև Արցախը։ Թե ինչի հիման վրա է Շահնազարյանը փորձում վախեցնել ժողովրդին ու այդ կերպ քվե ստանալ՝ միայն ինքը գիտի, համենայնդեպս վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում չի լսվել գեթ մեկ հայտարարություն և չի արվել գեթ մեկ գործողություն, որը կվկայեր Արցախը իր իշխանության դիմաց հանձնելու մտադրության մասին։
«1in.am»-ի հետ զրույցում Շահնազարյանի վերջին օրերի դիտարկումներին անդրադարձավ Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը և նշեց. «Ես որևէ հայտարարություն չեմ լսել, որ ներկայիս իշխանությունը ուզում է Ղարաբաղը հանձնել։ Երկրորդ՝ Փաշինյանի հայտարարությունները բոլորովին այլ բանի մասին են վկայում, երրորդ՝ Շահնազարյանն ու ՀՀԿ-ն առհասարակ բարոյական իրավունք չունեն նման բաներից խոսելու»։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ հենց իրենց օրոք է Հայաստանը սկսել բանակցել մադրիդյան փաստաթղթի շուրջ, ինչը ենթադրում է տարածքների հանձնում Ադրբեջանին, ուստի հիմա այդ ամենը բարդեն նոր իշխանությունների վրա, ըստ նրա, բարոյական չէ. «Ես ընդհանրապես համարում եմ, որ ՀՀԿ-ի համար ավելի լավ կլիներ ընդհանրապես չխոսել, լռել։ Քարոզարշավն իրենց համար ավելի մեծ օգուտ կտար, եթե լռեին։ Եթե նույնիսկ հիմա իրենք բացարձակ ճշմարտությունն ասեն, ինչին ես անձամբ խիստ կասկածում եմ, որևէ մեկը չի հավատա։ Իրենք ինչ ասում են, հակառակ ազդեցությունն է ստանում։ Իրենք նույնիսկ Նժդեհի գաղափարախոսությունները չեն հասկանում՝ գուցե մի քանի հոգի իմանա, ՀՀԿ-ում մնացածներից ոչ ոք դրա մասին գաղափար չունի»։
Արկադի Կարապետյանը հավելեց. «Խոսելու բարոյական իրավունքը ևս շատ մեծ դերակատարություն ունի, ու իրենք լավ կանեին այդ ամենը հասկանային։ Եթե լռեն, ավելի շատ ձայն կհավաքեն, հիմա ինչքան անհիմն խոսեն, այնքան ավելի են բարկացնելու ժողովրդին նման անհիմն հայտարարություններով»։
Կարապետյանը նշեց՝ հետևում է Փաշինյանի ելույթներին, տեղական և միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցներին, և ընդհանուր առմամբ ողջունում է նրա քաղաքականությունը ներքին և արտաքին հարցերի շուրջ: «Կա մի բան, որի հետ համաձայն չեմ, բայց այդ մասին կխոսեմ քարոզարշավից հետո»,- եզրափակեց նա

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search