Artsakhpress

Մշակույթ

Երիտասարդական միջոցառումներին գալիք տարում կհատկացվի 34 միլիոն դրամ

Երիտասարդական միջոցառումների հատկացումների չափը 2019 թվականին կազմելու է 34 մլն դրամ՝ 2018 թվականի 36 միլիոն դրամի դիմաց:

Երիտասարդական միջոցառումներին գալիք տարում կհատկացվի 34 միլիոն դրամ

Երիտասարդական միջոցառումներին գալիք տարում կհատկացվի 34 միլիոն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ նվազեցումը պայմանավորված է նրանով, որ պետական բյուջեով երիտասարդական ծրագրերից առանձնացվել են երիտասարդության հոգևոր դաստիարակությանն ուղղված միջոցառումները: 2019 թ.-ին հոգևոր ոլորտի վերաբերյալ ծրագրերը կիրագործվեն ԱՀ ՄԵՀԶ աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի բաժնի կողմից՝ որպես կրոնի և ազգային փոքրամասնությունների պետական քաղաքականության ռազմավարության կարևոր մաս:
«Երիտասարդական պետական գերակա ծրագրային ուղղություններում որոշակի ծրագրերի կրճատման և կատարած ներքին փոփոխությունների արդյունքում նոր գերակա ծրագրային ուղղության և համակենտրոնացման շնորհիվ 2019 թ.-ին երիտասարդության ոլորտում պետական քաղաքականությունը կիրականացվի 3 գերակա ծրագրային ուղղություններով»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:
Հաջորդիվ ԱՀ ՄԵՀԶ նախարարն անդրադարձել է այդ ծրագրերին, որոնցից երիտասարդական դաշտի համակողմանի ուսումնասիրության և ԱՀ գործադիր ու տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական կառույցների արդյունավետ փոխգործակցության համակարգի զարգացման գերակա ծրագրային ուղղության համար 2019 թ.-ին նախատեսված է հատկացնել 1 միլիոն 501 հազար դրամ: Այդ հատկացումներից «Երիտասարդական դաշտի համակողմանի ուսումնասիրություն» ծրագրի համար կծախսվի 883 հազար դրամ: Երիտասարդության ոլորտում միջգերատեսչական և միջսեկտորային համագործակցության ակտիվացման նպատակով կիրագործվի «ոլորտում միջգերատեսչական և միջսեկտորային համագործակցության ակտիվացում» ծրագիրը, որի ծախսերը կկազմեն 618 հազար դրամ: Կկազմակերպվեն այցելություններ ԱՀ բոլոր շրջաններ, միջգերատեսչական նիստեր, հանդիպումներ երիտասարդության, երիտասարդական ոլորտում գործող հասարակական կառույցների հետ:
«Երիտասարդության ինքնիրացման պայմանների ու երաշխիքների ապահովումն ու երիտասարդության արժեքային կողմնորոշման դրական դաշտի ձևավորումը գերակա ուղղություն կհամարվի: Դրան  2019 թ.-ին կհատկացվի 23 միլիոն 792.5 հազար դրամ՝ 2018 թ.-ի 27 միլիոն 712.2 հազար դրամի դիմաց: Ըստ այդ ծրագրի՝ կիրականացվեն երիտասարդության շրջանում ազգային արժեքային կողմնորոշմանը, ամրապնդմանը, ռազմահայրենասիրական առողջ ապրելակերպի դաստիարակությանը, հայկական ավանդական ընտանեկան արժեքների պահպանմանը, ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպմանը, տոն և հիշատակի օրերի նշանավորմանը, հայրենաճանաչողությանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրեր, որոնց կհատկացվի 5 միլիոն 439.8 հազար դրամ՝ 2018 թ.-ի 10 միլիոն 594 հազար դրամի դիմաց:
Երիտասարդական հասարակական և քաղաքացիական ակտիվության խթանման համար կտրամադրվի 5 մլն դրամ՝ 2018 թ.-ի 5.5 մլն դրամի դիմաց: «Ընտանեկան ճամբար 2019»-ի համար նախատեսված հատկացումները կկազմեն 3 միլիոն 173.4 հազար դրամ՝ 2018 թվականի 2 միլիոն 336 հազար դրամի դիմաց: «Արցախի Երիտֆորում 2019»-ի համար նախատեսված հատկացումները կկազմեն 2 միլիոն 952.1 հազար դրամ՝ 2018 թ.-ի 2 միլիոն 2 հազար դրամի դիմաց: «Երիտասարդության իրազեկվածության մակարդակի բարձրացում» ծրագրի համար նախատեսված հատկացումները կկազմեն 5 միլիոն 481.6 հազար դրամ՝ 2018 թվականի 3 միլիոն 556.6 հազար դրամի դիմաց: Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կհատկացվի 2 միլիոն 419 հազար դրամ՝ 2018 թ.-ի 1 միլիոն 559.6 հազար դրամի դիմաց:
«Սահմանափակ կարողություններով երիտասարդներին հասարակության ինտեգրում» ծրագրի համար կհատկացվի 2 մլն դրամ՝ 2018 թ.-ի համեմատ ծախսերը չեն փոխվել: Մշակույթի և երիտասարդության կենտրոն ՊՈԱԿ-ների գործունեությանն ու նրանց կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերի աջակցության համար կտրամադրվի 500 հազար դրամ: 2018 թ.-ի համեմատ ծախսերը չեն փոխվել:
ՀՀ և արտերկրի հետ համագործակցության համար՝ Համահայկական և միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման ծրագրերի համար կհատկացվի 8 միլիոն 706.5 հազար դրամ՝ 2018 թ.-ի 8 միլիոն 287.8 հազար դրամի դիմաց: Կրոնի և ազգային փոքրամասնությունների ոլորտում իրականացվող հատկացումների չափը կկազմի 5 մլն դրամ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Search