Artsakhpress

Տնտեսական

Աշխարհում գործազրկությունն ամենացածր մակարդակին Է հասել գրեթե 40 տարվա ընթացքում. FT

Այս տարվա սեպտեմբերին աշխարհում գործազրկության մակարդակը կազմել Է ընդամենը 5,2 տոկոս, ինչը 2,8 տոկոսային կետով ցածր Է, քան 2010 թվականին, եւ հասել Է 1980 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշին:

Աշխարհում գործազրկությունն ամենացածր մակարդակին Է հասել գրեթե 40 տարվա ընթացքում. FT

Աշխարհում գործազրկությունն ամենացածր մակարդակին Է հասել գրեթե 40 տարվա ընթացքում. FT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին այս մասին հայտնել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով Շվեյցարիայի UBS բանկի կատարած հետազոտությունը:
«Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում գործազրկության մակարդակն այս պահին ավելի ցածր Է, քան երբեւԷ, ինչպես նաեւ այն տակավին ցածր Է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում,- մեջբերում Է անում թերթը Աշխատանքի միջազգային կազմակերպության տնտեսության հարցերի փորձագետ Սանտո Միլազիի խոսքից: Հրատարակության տվյալներով՝ UBS-ի ֆինանսական փորձագետներն ուսումնասիրել են 48 զարգացած եւ զարգացող երկրներ, որոնց ընդհանուր ավանդը համաշխարհային արտադրության բնագավառում հասնում Է 84 տոկոսի: Ինչպես նշել Է թերթը, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումներով՝ 2018 թվականի վերջին աշխարհի զարգացած երկրներում գործազրկության միջին մակարդակը գեթե 50 տարվա ընթացքում առաջին անգամ կնվազի մինչեւ 5,2 տոկոս: Մինչդեռ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն այն եզրակացությանն են հագել, որ այդ պետություններում չզբաղված բնակչության բաժինը կկազմի 5,5 տոկոս, ինչն ավելի Է, քան 2007 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Search