Artsakhpress

Հասարակական

2019 թվականին Արցախի գիտական կենտրոնում կիրականացվի 19 գիտահետազոտական աշխատանք. փոխտնօրեն

ԱՀ պետական բյուջեի միջոցներով 2018 թվականին Արցախի գիտական կենտրոնում իրականացվում է 11 գիտահետազոտական աշխատանք:

2019 թվականին Արցախի գիտական կենտրոնում կիրականացվի 19 գիտահետազոտական աշխատանք. փոխտնօրեն

2019 թվականին Արցախի գիտական կենտրոնում կիրականացվի 19 գիտահետազոտական աշխատանք. փոխտնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս    մասին  «Արցախպրես»-ի     թղթակցի  հետ  զրույցում  ասել է  Արցախի   գիտական կենտրոնի  փոխտնօրեն  Անյուտա  Սարգսյանը՝  նշելով,  որ  ՀՀ գիտության պետական կոմիտեի  ֆինանսավորմամբ  ընթացիկ   տարվա    ապրիլի  1-ին  գիտահետազոտական  աշխատանքներից  ավարտվել  է  6-ը, իսկ  հոկտեմբերի   1–ից  ընթացքավորվել   է  ևս    5   աշխատանք:
Ըստ   փոխտնօրենի՝   2018  թվականի  օգոստոսին  կենտրոնի  կողմից հայտարարված  մրցույթի արդյունքներով       ներկայացվել   է 12 գիտահետազոտական աշխատանքների թեմաներ: Տեխնիկական  ստուգման    և  մասնագիտական  փորձաքննության   արդյունքներով   ընդունվել  է  8-ը: Աշխատանքները 2019-2020  թվականներին կիրականացվեն   ԱՀ  պետական  բյուջեի   ֆինանսավորմամբ:
«Նախատեսված է  2019 թվականին ԱՀ  պետական  բյուջեով   կենտրոնում  ֆինանսավորել   14 գիտահետազոտական  աշխատանք, իսկ   5-ն էլ ՀՀ  կրթության  և  գիտության  նախարարության  գիտությունների  պետական  կոմիտեի  կողմից:   Բոլոր թեմաներն  էլ  ունեն կիրառական   նշանակություն: Թեմաներն  ընդգրկում են  ռազմավարական, գյուղատնտեսական,    էկոլոգիական, կենսաբանական, պատմական, բարբառագիտական  և  քաղաքագիտական   ոլորտները: 2018  թվականին   կենտրոնում կիրառական  նշանակության   երկու  աշխատանք   է  իրականացվել, մեկը «Արցախլակտ»  պրոբիոտիկ կաթնաթթվային նոր մթերքի  արտադրման, մյուսը՝   ԱՀ  գյուղատնտեսության  նախարարության    արոտների  բարելավմանն    ուղղված  աշխատանքների մասին»,-ավելացրել  է  Ա.  Սարգսյանը:
Նա  տեղեկացրել  է  նաև, որ  ՀՀ  կրթության  և  գիտության  նախարարության  գիտությունների  պետական  կոմիտեի  կողմից  հայտարարված  «Արցախի  հետ   համագործակցության  ծրագիր  2018»   մրցույթի   արդյունքում   ֆինանսավորման   երաշխավորված  թեմաներն  են   «ԱՀ  բնական  խոտհարքների  ուսումնասիրությունը», «Թռչող  սարք», «Արցախի  տարածքում էկոլոգիաերկրաքիմիական  հետազոտություններ. շրջակա  միջավայրի վրա  Դրմբոնի  պղինձ-ոսկու  փակված  հանքավայրի  ազդեցության  գնահատում»,  «Պրոբիոտիկ  կաթնաթթվային  բակտերիաների  համակցությունների  հիման   վրա նոր  մերանների  տեխնոլոգիայի   մշակումը», «Ընտրված  դեղաբույսերի  սիներգիկ  հակաբորբոքային ազդեցության    մոլեկուլային   մեխանիզմների  «in  vitro»  ուսումնասիրություն  և  արտադրանքի  թողարկման  առաջարկությունների  մշակում»:
Խոսելով  Արցախի  գիտական  կենտրոնի  կողմից   հայտարարված  մրցույթին   մասնակցելու   պայմանների  մասին,  կառույցի  պատասխանատուն  տեղեկացրել   է. «Այն  անձինք, ովքեր գիտությունների  թեկնածուներ  են՝  պետք է   ունենան  5 հրատարակված   հոդված, որից  առնվազն  3-ն առնչվի իրենց  կողմից ներկայացված թեմային: Իսկ  եթե  գիտությունների  թեկնածու   չէ՝  հայտատուն  պետք  է  ունենա   15  տարվա  գիտամանկավարժական    ստարժ  և հրատարակած  հոդվածներ: 
Ա.  Սարգսյանը    ասել  է   նաև, որ  այս  տարվա    նոյեմբերին Արցախի   գիտական  կենտրոնի  աշխատակցուհի  Արևիկ  Իսրայելյանը    պաշտպանել    է   «Արցախի  տարբեր  ընտանի  կենդանիների  կաթից  անջատված    կաթնաթթվային   բակտերիաների  և  նրանց  մետաբիոտիկների   ուսումնասիրությունը»  թեմայով    կենսաբանական  գիտությունների  թեկնածուական  ատենախոսություն: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search