Artsakhpress

Հասարակական

Մայր բուհում քննարկվել են Արցախի տնտեսական դաշտի ներդրումների կառուցվածքն ու դրանց արդյունավետությունը

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ներդրումների ճյուղային կառուցվածքի վերլուծությունը և դրա արդյունավետության գնահատումը ԱՀ-ում» թեմայով կլոր սեղան-քննարկում:

Մայր բուհում քննարկվել են Արցախի տնտեսական դաշտի ներդրումների կառուցվածքն ու դրանց արդյունավետությունը

Մայր բուհում քննարկվել են Արցախի տնտեսական դաշտի ներդրումների կառուցվածքն ու դրանց արդյունավետությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կլոր սեղան-քննարկմանը հրավիրված էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Բացման խոսքում ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանն ասել է, որ ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն» բաժնի մագիստրատուրայի ուսանողերի կողմից կատարվել է ուսումնասիրություն, որն ընդգրկում է ներդրումների ճյուղային կառուցվածքի ռեկրեսիոն վերլուծությունը և արդյունավետության գնահատումը ԱՀ տնտեսական ցուցանիշների շրջանակում:
«Թեմայի ընտրությունը պայմանավորված է տնտեսության զարգացման և ներդրումային դաշտի գրավչության հետ կապված պայմանների ստեղծմամբ: Այսօր ԱՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը ներդրումային քաղաքականության ակտիվացումն է, գործարար միջավայրի բարելավումը, ինչն էլ ամրագրված է նաև կառավարության գործունեության ծրագրով: Բնականաբար, ներդրումային բարենպաստ միջավայրն առաջին հերթին պետք է նպաստի գործարարության զարգացմանը, և բարենպաստ կամ անբարենպաստ լինելու հանգամանքը անհրաժեշտ ենք համարում դիտարկել ոչ միայն գործարարության, այլև պետության տեսանկյունից»,- նշել է Ռ. Մանգասարյանը:
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անդրադառնալով թեմային, ասել է, որ գործարար միջավայրի և, ընդհանրապես, ինվեստիցիոն դաշտի բարելավումը անվերջ գործընթացներ են:
«Աշխատանքները պետք է անընդհատ շարունակվեն: Դրանք ոչ միայն ֆինանսական բնույթի աջակցության ձևերն են, այլև կարող են վերաբերվել հաշվետվություններին, տարբեր վարչական պահանջներին կամ այլ տեսակի երկակի միջամտություններին, որոնք ավելի կհեշտացնեն գործարարների կյանքը: Այդ առումով կառավարությունն ունի հստակ դիրքորոշում՝ անընդհատ բարելավել դաշտը»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
Պատասխանելով ներդրումային դաշտի վերաբերյալ ուսանողի հարցին՝ պետնախարարն ասել է, որ կարևորագույն խնդիրը մարդկային կապիտալում ներդրումներն են: Այդ առումով շատ մեծ է կրթական համակարգի դերակատարությունը: Համակարգի և տնտեսության կապի ուժեղացման անհրաժեշտություն կա: Առկա է նաև կարևոր մեկ այլ ուղղություն՝ էլեկտրոնային համակարգերի ընդլայնման միջոցով աշխատելը, որպեսզի պետության կողմից մատուցվող ծառայությունները լինեն ավելի մատչելի, էժան, արագ և թափանցիկ:
 
Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է նաև այս օրերին լայն քննարկում ստացած հիփոթեքային վարկավորման վերաբերյալ ուսանողի հնչեցրած հարցին՝ նշելով, որ ԱՀ կառավարությունը նպատակ է հետապնդում ավելի մատչելի դարձնել բնակարանների ձեռքբերումը՝ հատկապես առաջնային շուկայից:
 
«Այդ խնդիրը փորձում ենք լուծել երկու եղանակով՝ ավելի մատչելի դարձնելով ֆինանսական միջոցները և ապահովելով մատչելի գնով բնակարանային ֆոնդ: Նախաձեռնում ենք գալիք տարում սկսել երկու նոր թաղամասերի կառուցման աշխատանքները Ստեփանակերտ քաղաքում: Դրան զուգահեռ՝ փոփոխությունների կենթարկվի հիփոթեքային վարկերի աջակցության կարգը, և ըստ այն նախագծի, որը շրջանառվում է, նախատեսվում է որոշակի պետական աջակցության ընդլայնում: Բնակարանաշինությունը կունենա նաև տնտեսական ազդեցություն՝ ներգրավելով բանկային կապիտալ և երկարաժամկետ միջոցներ, որոնք կապահովեն նոր ներդրումներ»,- ավելացրել է Գ. Մարտիրոսյանը:
Կլոր սեղանի ընթացքում մասնակիցները քննարկել են ԱՀ ներդրումային դաշտի  առավելություններն ու խնդիրները, նշվել են վերջին տարիներին Արցախում գրանցված տնտեսական աճի բարձր ցուցանիշների առանձնահատկությունները, քննարկվել ուսանողների կողմից արված ուսումնասիրությունները:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search