Artsakhpress

Տնտեսական

Մարտունիում տնտեսվարողներին իրազեկել են ոչ պարենային ապրանքների բնագավառում արձանագրված խախտումների մասին

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Մարտունի քաղաքում տեղի է ունեցել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ իրազեկում-հանդիպումը Մարտունու շրջանի տնտեսվարող սուբյեկտների հետ:

Մարտունիում տնտեսվարողներին իրազեկել են ոչ պարենային ապրանքների բնագավառում արձանագրված խախտումների մասին

Մարտունիում տնտեսվարողներին իրազեկել են ոչ պարենային ապրանքների բնագավառում արձանագրված խախտումների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից՝ մանրամասնելով, որ միջոցառման հիմնական նպատակն էր տնտեսվարող սուբյեկտներին իրազեկելը, որպեսզի նրանք զերծ մնան ոչ պարենային ապրանքների (արտադրանքի ծառայություն) բնագավառում արձանագրված խախտումներից՝ դրա շնորհիվ ապահովելով բնակչության անվտանգությունը:
 
«Վաճառվող ոչ պարենային ապրանքները պետք է ուղեկցող փաստաթղթերում ունենան համապատասխան սերտիֆիկատներ և բավարարեն մակնշման պահանջները: Սերտիֆիկացման առկայությունը փաստում է, որ ոչ պարենային արտադրանքը անցել է համապատասխան տեխնիկական հսկողություն և համապատասխանում է  տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,-հայտնել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Գագիկ  Նարիմանյանը:
Նա, տնտեսվարող սուբյեկտներին ներկայացնելով տեսչության կողմից պարբերաբար կատարվող դիտարկումների արդյունքները, նշել է, որ արձանագրված հիմնական խախտումները պայմանավորված են սերտիֆիկատների բացակայության, մակնշման պահանջների բացակայության կամ թերի մակնշման հետ: Նա հայտնել է նաև, որ վաճառքում հաճախակի են հանդիպում ժամկետանց ապրանքների, որոնք տեղում տեսչության կողմից վերացվում են:
 
Հանդիպմանը տնտեսվարող սուբյեկտները հանդես են եկել առաջարկներով և բարձրաձայնել իրենց հուզող հարցերի մասին:
Լուսանկարները՝ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Search