Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է РИА Новости-ն, հանդիպումն սկսվել է լուսանկարման ավանդական արարողությամբ: Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանում, որտեղ քիչ առաջ ավարտվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը, հյուրերին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստան, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաևը, Սոորոնբայ Ժեենբեկովը, Իգոր Դոդոնը, Էմոմալի Ռահմոնը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Շավքատ Միրզիյոևը:
Ակնկալվում է, որ գագաթնաժողովը կանցկացվի ընկերական ճաշի ձևաչափում, որի ժամանակ յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած հարց բարձրաձայնել: