Artsakhpress

Սպորտ

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

Արցախի ծանրամարտի ասոցիացիայի անդամները և մի խումբ արցախցիներ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ծափողջույններով դիմավորել են ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանին:

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի  չեմպիոն և  ռեկորդակիր  Սիմոն Մարտիրոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չեմպիոնի  հետ Արցախ  են  այցելել  նաև ծանրամարտի աշխարհի  առաջնության փոխչեմպիոն  Գոռ  Մինասյանը և ՀՀ  ծանրամարտի  ֆեդերացիայի  քարտուղար, ծանրամարտի Հայաստանի հավաքականի   գլխավոր  մարզիչ  Փաշիկ  Ալավերդյանը:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Ս.  Մարտիրոսյանն  ասել է, որ  երկօրյա   այցի  ընթացքում  իրենք  շփվելու  են   արցախցի  մարզիկների  հետ    և  իրականացնելու՝  փորձի  փոխանակում:
«Ես  ծանրամարտով  12  տարեկանից    եմ  սկսել   զբաղվել:  Առաջիկայում  ունենք ծանրամարտի  Եվրոպայի  և  աշխարհի  առաջնություններ, որոնց համար  պետք է  նախապատրաստական   մարզումներ  իրականացնեմ: Պատվո հարթակ բարձրանալը  հեշտ  չի տրվում  մարզիկին.  դրա  համար  անհրաժեշտ  է  համառություն, կամք, ձգտում և  նվիրում: Շատ  կարևոր  է   նաև   սերտ  համագործակցությունը  մարզիչի    և  մարզիկի  միջև, ինչպես  նաև  համակարգված    մարզումները,-ասել է  Ս.  Մարտիրոսյանը  և  ընդգծել,-  Արցախում  լինելը, ինձ   համար   հպարտություն  է:Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ, որի  համար   էլ  շատ  հպարտ  եմ: Մեր այցի  համար   շնորհակալությունս    եմ  հայտնում Արցախի   ծանրամարտի   ասոցիացիայի   նախագահ    Արթուր  Շիրինյանին»:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի   գլխավոր  մարզիչ  Փաշիկ  Ալավերդյանն   էլ   տեղեկացրել է, որ   ինքը   Սիմոնի  հետ  աշխատել  է  5  տարի:
Բնութագրելով     Սիմոնին՝   մարզիչն  ասել է, որ  նա   շատ  սկզբունքային, աշխատասեր, ամուր  ոգու  տեր, հաղթանակի  ձգտող      մարզիկ  է:
Խոսելով  Արցախի  և  Հայաստանի   ծանրամարտի    կառույցների համագործակցության մասին, Փաշիկ Ալավերդյանը  նաև   նշել է,  որ   չնայած  Արցախի  ծանրամարտի   ասոցիացիան    նոր   է  բացվել, սակայն   իրենց   միջև  արդեն   ստեղծվել  են   սերտ  կապեր:
Ըստ Գոռ  Մինասյանի՝   աշխարհահռչակ  սպորտսմենների  Արցախ  այցելելը  ոգեշնչում  է   արցախցիներին՝ նրանց   ևս  մղելով  նոր   վերելքների:   Իրենց   այցը    նաև   կխթանի  Արցախում ծանրամարտի զարգամանն   ու  մասսայականացմանը:
Հիշեցնենք, որ  Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը։ 21–ամյա ծանրորդը հանդես   է եկել  109 կգ քաշային կարգի A խմբում։ Պոկում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը 195 կգ արդյունքով նվաճել  է փոքր արծաթե մեդալ՝ 1 կգ հետ մնալով չինացի Ժե Յանգից։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել  է 230 կգ և բարձրացրել  առաջին փորձով՝ ապահովելով երկամարտում առաջին տեղը։ Հայ մարզիկը պատվիրել է նաև աշխարհի ռեկորդ 240 կգ, որը եւս բարձրացրել   և   երկամարտում պայքարն ավարտել է  435 կգ արդյունքով, ինչը ևս աշխարհի ռեկորդ է։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Search