Թուրքիայում դատարանը կեղծ անձնագրով ճամփորդելու համար ձերբակալված իրանցի փախստականին կարգադրել է նմանություններ գտնել Ղուրանի ու Աստվածաշնչի մեջ:
Թուրքիայում դատարանն իրանցի փախստականին կարգադրել է նմանություններ գտնել Ղուրանի ու Աստվածաշնչի մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, նշում է Al Arabiya-ն, դատարանը նման կարգադրություն է տվել այն ժամանակ, երբ 19-ամյա իրանցին ասել է, որ հայրենիքում իրեն կարող են հետապնդել կրոնափոխ լինելու ու քրիստոնեություն ընդունելու համար:
Ալի Քարիմին պատմել է, որ փորձել է կեղծ անձնագրով Իսպանիա փախչել, քանի որ հայրենիքում կրոնափոխ լինելուց ու բողոքական դառնալուց հետո իրեն համարել են ուրացող:
«Ես վախենում էի, որ ինձ կսպանեն, ուստի փախուստի դիմեցի»,-ասել է նա:
Հաշվի առնելով տղայի պատմածը՝ դատարանը վճռել է, որ նա պետք է վերլուծի երկու կրոնների հոգևոր գրքերն ու գրավոր եզրակացությամբ դատարանին ներկայացնի Ղուրանի ու Աստվածաշնչի նմանությունները: