Artsakhpress

Հասարակական

Արցախում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ (լուսանկարներ)

1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Արցախում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ (լուսանկարներ)

Արցախում  հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի  երկրաշարժի   30-րդ  տարելիցի  առթիվ  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    հուշահամալիր են այցելել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը,  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը,   պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների և կրթական հաստատությունների անդամներ, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել  երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող  հուշակոթողին:
Աղետալի երկրաշարժի զոհերին նվիրված Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ  տեղի է ունեցել  հոգեհանգստյան  արարողություն:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն  իր   խոսքում  ասել է, որ    ուղիղ  30   տարի  առաջ   տեղի  ունեցածը   մեծ    ողբերգություն  էր     հայ  ժողովրդի համար:
«Այսօր  մեր  հարգանքի  տուրքն  ենք  մատուցում   նրանց  հիշատակին:  Մենք  Արցախից  հոգով  միանում ենք  այդ  աղետալի   երկրաշարժի  հետևանքով    զոհվածների   մերձավորներին՝  սփոփելով  նրանց   ծանր   վշտերը»,-մասնավորապես  ասել  է   Արցախի թեմի առաջնորդը:
Տեղեկացնենք, որ Սպիտակի երկրաշարժի   30-րդ տարելիցին  նվիրված հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաև ԱՀ  բոլոր  շրջաններում:
Նշենք, որ  1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի  ունեցած Սպիտակի երկրաշարժն ընդգրկել էր Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 40 %-ըՊաշտոնական տվյալներով՝ աղետալի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդավերվել` 20 մեծ ու փոքր քաղաքներայդ թվում՝ ՍպիտակըԳյումրինՎանաձորն ու ՍտեփանավանըՏուժել է մոտ 350 գյուղ, որից 58-ը՝ ամբողջությամբ:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search