Artsakhpress

Վերլուծական

Բանավեճային մշակույթի էական բաժինը. Շահան Գանտահարյանի հոդվածը

Արդեն ավարտվում է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Բանավեճային մշակույթի էական բաժինը. Շահան Գանտահարյանի հոդվածը

Բանավեճային մշակույթի էական բաժինը. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արդեն ավարտվում է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին շուտով կուղղվի դեպի ընտրատեղամաս եւ դեպի քվեատուփ՝ կատարելու իր քաղաքացիական իրավունքն ու պարտավորությունը` ընտրելու իրեն ներկայացնող խորհրդարանը:
Ձեւավորվելիք խորհրդարանի բաղադրության, բաղադրատարրերի յուրահատկության եւ ընդհանրապես այն կազմող ուժերի դավանած աշխարհահայացքի, գաղափարաբանության եւ քաղաքական դիրքորոշումների մասին այժմվանից կանխատեսումնային պատկերացումներ փոխանցելը ճիշտ չէ: Որքան էլ վիճակագրական տվյալները ընդհանուր պատկերացումներ փոխանցեն, որքան էլ քաղաքական սթափ գնահատականը որոշակի պատկերացում տա խորհրդարանի ձեւավորման մասին, այսուհանդերձ կանխորոշման գործոնի բացարձակությամբ չպետք է առաջնորդվել:
Ժողովրդավարական երկրներին հարիր չեն բացարձակ կանխորոշումները: Ընտրության արդյունքները ժողովրդավարական հասկացողությամբ պետք է ունենան որոշակիորեն եւ իրենց չափով` հանկարծակիության գործոնի հնարավորությունը:
Կարելի է նշել մի քանի դիտարկումային արձանագրումներ:
Նախ, իհարկե չի կարելի ժխտել, որ բանավեճային մշակույթը թեկուզ ոչ ակնկալված տարողությամբ, այսուհանդերձ համարձակ քայլերով ինքն իրեն զգալի դարձրեց Հանրապետությունում: Հատկապես հեռուսաբանավեճային հաղորդումները նպաստեցին քաղաքացու տեղեկացվածության աստիճանաչափի բարձրացմանը: Հեռուստակայաններից հետ չընկան նաեւ էլեկտրոնային այն կայքերը, որոնք որոշ ժամանակ առաջ հաստատել էին համացանցային հեռուստացույցի դրույթները եւ ակտիւորեն քայլ պահեցին ընտրական մշակույթի նորարար ոճի առարկայացման ընթացքում:
Բնականաբար թե ՛ հեռուստացույցի եւ թե՛ կայքերի այս արտադրանքների հասանելիությունները բազմապտակվեցին սոցցանցերի միջոցով` ոչ միայն առաջին անգամ հետեւելու կարելիության ընձեռնմամբ, այլ նաեւ վերադիտումների առիթ տալով: Այստեղ արդեն քաղաքացին կամ օգտատերը կրավորական հետեւողից անցում կատարեց դեպի քննարկողի, տեսակետ հայտնողի կարգավիճակ:
Լեզվակռիվը, հռետորական փոխհրաձգությունը շատ դեպքերում տիրական երեւույթի վերածվեց այս քննարկումների ընթացքում. գաղափարականությունն ու ծրագրայնությունը հաճախ զիջեցին առաջին երեւույթին: Այսուհանդերձ նկատելի պարագաների ինչպես ներքին, ներհայաստանյան հարցերի, այնպես նաեւ համահայկական գործընթացների մասին բոլոր ուժերը հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց նախընտրական ծրագրերում ներառված հիմնադրույթները:
Եկամտահարկից մինչեւ հարկելու կամ չհարկելու համար աշխատավարձերի կամ շահույթների շեմերի ճշտման պահանջները, ներդրումային դաշտի կայացման համար տարբեր պատկերացումները, կրթակարգի վերաբերող խնդիրները, առողջապահության, թոշակի եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումները` կազմեցին ներհայաստանյան խնդիրների արծարծման առանցքները: Մինչ, արցախյան հակամարտության, պաշտպանության խնդիրների ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ինչպես նաեւ ՌԴ-ի, Իրանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վարիվերումները արտաքին քաղաքականության այն գերակա ուղղություններն էին, որոնց շուրջ ընթացան թեժ բանավեճերը:
Ժողովրդավարական կարգերի ավանդություն կերտած երկրների դեպքում բանավեճերին առընթեր, անմիջականորեն, գրեթե ժամանակի իմաստով առընթեր տեղի են ունենում մասնակցող ուժերի վարկանիշերի նոր գրանցումներ: Այնտեղ տատանումները ակներեւ են եւ յուրաքանչյուր բանավեճ նկատելի ազդեցություն է ունենում տվյալ ուժի վարկանիշի բարձրացման կամ անկման վրա:
Այստեղ է, որ քաղաքացիական տեղեկացվածությունն ու դատողությունը իբրեւ նախընտրական մշակույթի կարեւոր բաղադրիչ անհրաժեշտ է, որ աշխատեն նպատակային: Եթե զգալի լինի մասնակցողի գաղափարաքաղաքական գերակայությունը իր մրցակցի հանդեպ կամ՝ հավելալ տեղեկացվածությունն ու պատրաստվածությունը եւ երբ իբրեւ արդյունք վարկանշային աստիճանաչափերի կտրուկ տատանումներ տեղի չեն ունենում, դա նշանակում է կանխորոշման կարծրատիպի ամուր նստվածք:
Պարզ է միաժամանակ, որ ամեն ինչ հանգրվանային ու փուլային է. նաեւ՝ այս դեպքում: Բանավեճերը կիմաստավորվեն, եթե դրանց հաջողվի քանդել կարծրատիպերը. փոխվեն ամեն գնով ընդդեմի համոզվածությամբ դիրքորոշվելու մոտեցումները եւ հետհզհետե սկսեն զանգվածայնանալ բանավեճերին առընթեր վարկանիշերի եւ քարացած իրավիճակի փոփոխության միտումները: Իսկ այդ վարկանիշերի բարձրացումն ու անկումը ժողովրդավարական հասկացողությամբ եւ 21-րդ դարի տեղեկացված քաղաքացիական հասարակարգի համարժեք` անմիջականորեն առնչություն ունեն կուսակցությունների, քաղաքական ուժերի ներկայացրած հայեցակարգերի գաղափարակայնությամբ եւ ծրագրայնությամբ ելեւէջող նշաձողերի հետ:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search