Artsakhpress

Ռազմական

Տիգրան Աբրահամյան. Աչքի լույսի պես պետք է պահենք մեր սպաներին, ամենածանր բեռը նրանց ուսերին է

Panorama.am-ի զրուցակիցը Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն է:

Տիգրան Աբրահամյան. Աչքի լույսի պես պետք է պահենք մեր սպաներին, ամենածանր բեռը նրանց ուսերին է

Տիգրան Աբրահամյան. Աչքի լույսի պես պետք է պահենք մեր սպաներին, ամենածանր բեռը նրանց ուսերին է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Պարոն Աբրահամյան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։  Նրանք հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ինտենսիվ, արդյունքների ուղղված, բարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի մոտ ապագայում հակամարտության արդարացի և հարատև կարգավորմանը: Ավելին՝ կոչ են արել կողմերին ժողովուրդներին պատրաստել խաղաղության: Արդյոք բանակցություններում նո՞ր շունչ եք նկատում, նոր գործընթացնե՞ր կան:

Ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու մասին համանախագահները առաջին անգամ չեն հնչեցնում: Համանախագահ երկրների ղեկավարների՝ ամենամյա համատեղ հայտարարությունում մշտապես դրա մասին կոչեր հնչեցվել են:

Ադրբեջանում պետական մակարդակով հասարակության մեջ թշնամություն սերմանելու մշտական պրոցես է, իսկ այդ պարագայում խոսել խաղաղության մասին, ուղղակի անհնար է: Դա է պատճառը, որ միջնորդների կողմից այս ուղերձը մշտապես հնչեցվում է:
Ինչ վերաբերվում է հայտարարության՝ «մոտ ապագայում հակամարտության արդարացի և հարատև կարգավորում» ձևակերպմանը, ապա մի փոքր անհասկանալի է, թե առկա  իրավիճակում ինչն է համանախագահների դրդել նման լավատեսական մեկնաբանությունների:

Տեղեկատվություն հնչեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները բավականին երկար խոսել են, բանակցել:

Անկեղծ ասած մանրամասների չեմ տիրապետում, ես մեկնաբանում են այն, ինչն իմ իրավասությունների շրջանակներում է: Ամեն դեպքում Արցախում բանակցությունների նոր շունչ չեն նկատում, նոր գործընթացներ տեսանելի չեն:

Գանք ներհայաստանյան իրադարձություններին: Հետևո՞ւմ եք քարոզարշավի ընթացքին, ինչպե՞ս եք գնահատում:

Քարոզարշավին գրեթե չեմ հետևում, մի փոքր աչքի եմ անցկացրել քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի՝ զինված ուժերին վերաբերող դրույթները:

Ունե՞ք գնահատականներ:

Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, զինված ուժերին, նրա զարկերակին քչերն են տիրապետում:
Պետք է խորը ուսումնասիրել և հստակ հասկանալ, որոնք են զինված ուժերի հիմնական մարտահրավերները, որոնք են առաջնահերթությունները, ունենալ ժամանակացույց՝ հնարավորինս արագ ու էֆեկտիվ հասնելու նախօրոք սահմանված բարձր նշաձողին:

Աչքի լույսի պես պետք է պահենք մեր սպաներին, ամենածանր բեռը նրանց ուսերին է: Իրենց ծառայությամբ նրանք երբեք մեզ չեն հիասթափեցրել, մնում է մենք էլ որպես հասարակություն, որպես պետություն արժանին մատուցենք նրանց՝ մշտական ուշադրությամբ, նրանց համար նախատեսված հատուկ ծրագրերով արժանապատիվ կյանք ապահովենք սպայական ընտանիքների համար:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և չի կարող լինել վերադարձ անցյալին. Բակո Սահակյան

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search