Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է հետերկրաշարժյան 30 տարիների մասին պատմող գրքի շնորհանդես

Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում կայացել է գյումրեցի արձակագիր Լիլիթ Մկրտչյանի «10 950 օր ժաժք» խորագրով պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է հետերկրաշարժյան 30 տարիների մասին պատմող գրքի շնորհանդես

Ստեփանակերտում  կայացել է հետերկրաշարժյան  30 տարիների  մասին  պատմող  գրքի  շնորհանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍԽորհրդանշական վերնագրով  գրքի   88  էջերում  հեղինակը     ներկայացրել  է    վիրավոր   քաղաքի՝ Գյումրիի կենսագրությունը՝  գոյաբանական   խնդիրների  բացառիկ վավերագրմամբ: Գիրքը  գրված  է Գյումրու     բարբառով:
Այն  հրատարակվել  է  Շուշիի «Երեք խնձոր» տիկնիկային թատերախմբի ռեժիսորներ  Էդգար և Գոհար Թաթիկյանների  հովանավորությամբ:
Գրքի  շնորհանդեսին  ներկա  էին  արվեստասեր   հասարակության  անդամներ: Լսելով  Լ.  Մկրտչյանի  հետերկրաշարժյան  30  տարիների  հիշողությունների  մասին պատմությունները՝ ներկաները      հարցեր ուղղեցին     հեղինակին:
Այնուհետև  գրքի  պատմվածքներից   մեկի  ընթերցմամբ    սլայդներով    ցուցադրվեց  ավերված  Գյումրու   լուսանկարները:
«Արցախպրես»-ի  թղթակցի     հետ  զրույցում   Լ.  Մկրտչյանը,  խոսելով   գրքի   լույսընծայման  մտահղացման   մասին,   ասել  է, որ     մեկ  տարի  առաջ   նա  գրել  է  «Ժաժքի  տակ  մնացած  լայքեր»  վերնագրով  մի   պատմվածք, որը, երբ   տեղադրել է համացանցում,    մեծ   արձագանքներ   է ունեցել:  Պատմվածքը   տպագրվել  է նաև  Գյումրիի  և  Արցախի  պաշտոնական թերթերում: Հեղինակը  շարունակել է գրել  նոր  պատմվածքներ, որոնք  հետագայում   վեր է ածվել «10 950 օր ժաժք» ժողովածուի:
Խոսելով  գրքի «10 950 օր ժաժք» վերնագրից՝  Լ.  Մկրտչյանն  ասել է, որ   (ժաժքը՝  գյումրվա  բարբառով  նշանակում  է  երկրաշարժ) եթե  10  հազար   950  օրը  տարիների   վերածվի,   ստացվում  է  30  տարի:     
Գրքի  հերոսները  նորանկախ   ժամանակների    ոգեկիրներն   են՝  իրենց   ճակատագրի  բեկբեկումներով:    
«Ես արհավիրքի  ժամանակ  հինգ  տարեկան   երեխա  էի: Մորս  հանձնարարությամբ  միացրի  հարթուկը: Միացնելու  պահին   ցնցում զգացի: Ինձ   թվաց՝   ճիշտ   չեմ  միացրել: Հետո  ամեն  ինչ  փուլ եկավ: Սա  էր   իմ  առաջին  տպավորությունը երկրաշարժից: Հիշում  եմ   նաև  գյումրեցիների տնակներում ապրելու   ծանր  ու  դժվարին  տարիները: Ես  ևս  ապրել  եմ  տնակում  և դպրոց եմ հաճախել այնտեղից»,-պատմել  է  Լ.  Մկրտչյանը՝  նշելով, որ  իր   այս  գրքում   ներկայացնում  է երկրաշարժի աղետալի օրերի   իրական   պատմությունները  որոնք  կատարվել  են  իր  շրջապատում:  Այսօր  էլ  յուրաքանչյուր գյումրեցու՝   աղետից  ստացված  վերքերը  չեն  ամոքվել:
Հեղինակի    խոսքով՝  գրքի    շապիկի   նկարիչը   գյումրեցի   Աշոտ Հակոբյանն  է:  Նա   սև ու սպիտակ  գույների  համադրությամբ պատկերել է այն միջավայրն ու իրադարձությունները, որով անցել են երկրաշարժ տեսած գյումրեցիներն   ու նրանց հետագա  սերունդները: Լ. Մկրտչյանն  այժմ բնակվում է Շուշիում  և   աշխատում  է  տեղի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որպես  ադմինիստրատոր:
Ըստ  Լ.  Մկրտչյանի՝   ինքը  Շուշին  շատ  հաշախ  է համեմատում    Գյումրիի   հետ: Քայլելով  Շուշիում  նա  այսօր  էլ   տեսնում  է   ավերված  շենքեր, որոնց   հետքերը   դեռևս չեն  մաքրվել:
 
«Այսօր   Գյումրիում   5000   բնակիչ  դեռևս  ապրում է  տնակներում:  Խորհրդանշական  է  նաև  այն, որ     այսօր  Գյումրիում   30   տարի  տնակում  ապրած  օլիմպիական   չեմպիոններ  ունենք: Այսօր   գյումրեցիներին պահել  ու    պահում  է   նրանց  հումորը, կենսասիրությունը, աշխատասիրությունը,  ապագայի  հանդեպ  լավատեսությունը: Իմ  նպատակն  այն  է, որ   հայրենիքս  կրկին  տեսնեմ ծաղկուն,   առանց  տնակների  ու  ավերակ  շինությունների»,-ընդգծել  է   գրքի  հեղինակը:
Նա  նշել է  նաև, որ   գիրքը  շարունակություն  կունենա  այնքան, մինչև որ  Գյումրիի  տնակներում   ապրող  բնակիչներն   ունենան  իրենց  սեփական  բնակարանները:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search