Քիչ առաջ քվեարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա քվեարկելու էր եկել Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված 29/15 ընտրատեղամասում՝ իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:
Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: tert.am-ի հաղորդմամբ՝ ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի, սարքը չէր ճանաչում Սերժ Սարգսյանի մատնահետքերը: Նա ստիպված եղավ բոլոր 10 մատներն անցկացնել սարքով:
Հայաստանի երրորդ նախագահը լրագրողների հարցերին չպատասխանեց:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: