Artsakhpress

Քաղաքական

ՀՀ քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ մեկ հաղորդում է ստացել

ՀՀ քննչական կոմիտեն ԱԺ արտահերթ ընտրությունների օրվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ դեկտեմբերի 9-ին ստացել է ընդամենը մեկ հաղորդում:

ՀՀ քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ մեկ հաղորդում է ստացել

ՀՀ քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ մեկ հաղորդում է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանը:
«Այսօրվա ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ քննչական կոմիտեն ստացել է ընդամենը մեկ հաղորդում: Այն վերաբերել է ընտրողի ազատ իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն: Իրականացվում են համապատասխան գործողություններ: Այս պահի դրությամբ՝ քրեական գործեր չեն հարուցվել»,- ասաց Սահակյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ, կառավարության որոշմամբ, օրեր առաջ Քննչական կոմիտեում ստեղծվել է հատուկ մասնագիտացված ստորաբաժանում` ընտրական հանցագործությունների գործերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Դրանում ընդգրկվել են համապատասխան որակավորում ունեցող, մասնագիտացված քննիչներ: Միևնույն ժամանակ, Քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծել է աշխատանքային խումբ` ԱԺ արտահերթ ընտրության ընթացքում և դրան հաջորդող շրջանում պատշաճ վերահսկողություն իրականացնելու և աշխատանքները համակարգելու նպատակով:
Մինչ ընտրության օրը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ  Քննչական կոմիտեն ստացել է վեց հաղորդում, որոնցից երկուսն արձանագրվել են Արմավիրի, երկուսը` Արարատի, և մեկական դեպք՝ Լոռու և Արագածոտնի մարզերում: Դրանք վերաբերել են քարոզչություն իրականացնելը խոչընդոտելուն և ընտրակաշառք բաժանելու և այլ դեպքերի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search