Կանադայի հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Կանադայի կառավարությունը պետք է Ադրբեջանին պատասխանատվության կոչ անի Ջուլֆայում հայկական գերեզմանատան ոչնչացման համար այդ հանցագործության 13-րդ տարելիցին։
Ադրբեջանը պետք է պատասպանատվություն կրի հայկական գերեզմանատան ոչնչացման համար․ Կանադայի հայ համայնք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Հանձնախմբի հայտարարությունում նշվում է, որ չնայած ակնհայտ ապացույցներին եւ միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտմանը, ինչպես, օրինակ, Եվրախորհրդարանն ու Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդն են արել, այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հերքել այդ հանցագործությունը՝ միաժամանակ, շարունակելով սատարել հայկական բոլոր կրոնական ու մշակութային կառույցների ոչնչացմանը երկրում։