Հայաստանի շախմատի երիտասարդական թիմի անդամներն ավարտեցին ելույթները Հռոմի միջազգային մրցաշարում:
Մանուէլ Պետրոսյանն անհաջող ավարտեց ելույթը Հռոմի մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի միջազգային մրցաշարի վերջին տուրում Մանուէլ Պետրոսյանը անսպասելի պարտություն կրեց և, հավաքելով 6 միավոր, զբաղեցրեց ընդամենը 9-րդ հորիզոնականը: 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր՝ Տիգրան Հարությունյանը գրավեց 5-րդ տեղը, Վահե Բարսեղյանը 7-րդն է նույնքան միավորով: